Աադամ Հուսե՞յնն են, Քադաֆի՞ն են, Ատալի՞նն են. 168 Ժամ
Թերթի զրուցակիցը ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն է:
-Հանրաքվեի արդյունքները քննադատելու և վիճարկելու առումով ընդդիմադիրներին մեծ տեղ թողեցիք` մատների թանաքոտման մեխանիզմի կիրառությունը մերժելով: Օրինակ`Դուք ինչպե՞ս կվեաբերվեիք, եթե Ձեր կնոջ մատը թանաքոտեին, այդտեղ խանդի առիթ կա:
– Ես չեմ ուզում այդքան պարզունակ տեսակետից նայեմ: Առհասարակ` լինի իմ կինը, լինի իմ ընկերը, լինեք Դուք, ես կարող եմ ասել, որ մատի թանաքոտումը բավարար մեթոդ չի, որպեսզի ընտրակեղծիք չարվի: Այսինքն` թանաքը շատ հեշտ կարող է մաքրվել: Խնդիրը պետք է ավելի գլոբալ նայել, չպետք է ամեն ինչ պրիմիտիվացնել: Խնդիրն այն է, թե այսօրվա Ընտրական օրենսգիրքը հնարավորություն տալի՞ս է վերահսկել այդ պրոցեսը:
Կարծում եմ` այո: Իսկ եթե ՀԱԿ-ը կամ այլ կուսակցություն չունի բավարար վերահսկողության մեխանիզմ, եթե չունի բավարար վստահված անձինք, կամ չի վստահում իր վստահված անձերին, դա Շարմազանովը չի մեղավոր: Եթե ամեն ընտրատարածքում չունես 2 վստահված անձ, ինչպե՞ս ես հավակնում, որ «ոչ» լինի: Բացատրեք ինձ:
Եթե քո վստահված անձը քեզ չի վստահում, ինչպես ասում են` կարող է ծախվել, ինչը, ի դեպ, շատ վիրավորական է, այդքան մարդուն համարում են պոտենցիալ կոռումպացված, ուրեմն դու քամի ես, քո ասածը մի բաժակ ջրում փոթորիկ է: Այդքան խոսելու փոխարեն` կարելի Է Ընտրական օրենսգիրքը բացել ու տեսնել` արդյոք բավարար մեխանիզմներ կա՞ն վերահսկելու:
Ես Ձեզ վստահեցնում եմ, որ բավարար մեխանիզմներ կան: Եթե նույնիսկ իրենք չէ, լրատվամիջոցը կարող է 24 ժամ լուսաբանել, վստահված անձն ունի նույն լիազորությունները, ինչ ընտրական հանձնաժողովի անդամը, միջազգային դիտորդները` ևս: Ի՞նչ են ուզում:
Եվ ամենակարևորը`հարց է առաջանում` այդ 182 հազար քաղաքացիները պե՞տք է մասնակցեն հանրաքվեին, թե՞ ոչ, եթե միայն նույնականացման քարտ ունեն: Այլ հարց է, թե ինչպես է ստացվել, որ միայն նույնականացման քարտ ունեն, դա լավ է, վատ է, դրա մասին չպետք է խոսենք: Նույնականացման քարտերի հետ կապված գլխավոր հարցը հիմա պետք է լինի` ի՞նչ անել: Եվ ընդունվեց ճիշտ, իմաստուն որոշում: Կամ պետք է այդ մարդկանց թույլ տային մասնակցել, կամ, եթե մենք այդ հնարավորությունը չէինք տալիս, մենք ո՞վ ենք, որ այդ 182 հազար ՀՀ քաղաքացիներին ասում ենք` չպետք է մասնակցեք, որովհետև միայն նույնականացման քարտ ունեք:
էդ մենք Աադամ Հուսե՞յնն ենք, Քադաֆի՞ն ենք, Ատալի՞նն ենք, բռնապե՞տ ենք, որ որոշենք, որ այդ 182 հազար մարդը չպետք է մասնակցի: Իսկ այն, որ կլինեն ուժեր և արդեն կան, որ եթե իրենց մոտ ինչ-որ բան չի ստացվում, մեղադրում են դիմացինին, դա պարզ բան է: Բայց մեզնից յուրաքանչյուրը, եթե ինչ-որ բան մեզ մոտ չի ստացվում, պետք է խնդիրը մեր մեջ փնտրի:
Օրվա մյուս հրապարակումները` թերթի այսօրվա համարում: