11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Հոշոտման դեպք Արագածոտնում

Ապրիլի 30-ին, ժամը 09.30-ին տեղեկատվություն է ստացվել, որ ապրիլի 28-ից 30-ը գայլերը հոշոտել են Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի բնակիչներին պատկանող 8 գլուխ ոչխար, ձիու քուռակ եւ ավանակ: Henaran.am-ին հաղորդում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից  

Ոստիկանությունը պարզաբանում է ընտրացուցակների անճշտությունները

2012 թ. մարտի 27-ից մինչեւ ապրիլի 27-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱՆ ՔԿԱԳ մարմիններից, ԶԼՄ-ներից, նախընտրական շտաբներից ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունում ստացվել, ստուգվել  եւ մշակվել  է մահվան դեպքերի վերաբերյալ 4462 տեղեկություն: Ստուգման արդյունքում՝  մահվան 3278 դեպքերի վերաբերյալ տեղեկությունները հաստատվել են, 299-ը` հերքվել: 34 անձի մահվան վերաբերյալ տեղեկությունները հնարավոր չի եղել պարզել: Ստուգման փուլում է […]

Ստյոպա Սաֆարյանը խառնվել է

‘Ժառանգություն’ կուսակցության պատգամավոր, թիվ 1 ընտրատարածքում առաջադրված Ստեփան Սաֆարյանն  ֆեյսբուքյան իր  էջում գրել է. ‘Շուրջ 1 տարի առաջ շատ հետաքրքիր զրույց ունեցա ԲՀԿ մի ներկայացուցիչի հետ: Դեպքր տեղի էր ունեցել 2009-ին: “Ժառանգությունից” X-ը մամուլի համար չափազանց ուշագրավ փաստ է տրամադրում ՀԱԿ պաշտոնաթերթերից մեկին` ՉԻ-ին: Փաստը վերաբերել է կոալիցիոն ուժերի ներկայացուցիչների /ՀՀԿ+ԲՀԿ+ՕԵԿ/ ինչ-ինչ քաղաքական գործողությունների: “Անկախոտ” […]

Քաղաքապետը յուրօրինակ ռեկորդ է սահմանել

Նորզելանդական Ինվերկարգիլ քաղաքի քաղաքապետ Թիմ Շեդբոլտը 26 ժամյա հեռուստատեսային հարցազրույց է տվել` սահմանելով նոր  համաշխարհային ռեկորդ, տեղեկացնում է “Newstalk ZB”-ը: Շեդբոլտի եւ  “CUE” հեռուստաընկերության տնօրեն Թոմ Կոնրոյի մասնակցությամբ հեռուստատեսային մարաթոնը բարեգործական բնույթ  է կրել` այդ կերպ նրանք գումար էին հավաքում տեղի հիվանդանոցի համար: Զրույցն սկսվել է շաբաթ օրը ժամը 12-ին եւ ավարտվել կիրակի ժամը 14-ին տեղի […]

Մաշտոցի պուրակում նյարդերը տեղի են տալիս /վիդեո/

Մաշտոցի պուրակի նստացույցի մասնակիցները հաղորդագրություն են տարածել, որում մասնավորապես ասված է. ‘’Ոստիկանությունը հարձակվել է, բռնություն է գործադրել եւ ձերբակալել է Մաշտոցի պուրակի ակտիվիստներին Արդեն ավելի քան 80 օր է, ինչ մենք` Հայաստանի ինքնորոշված քաղաքացիներս, Մաշտոցի պուրակում պայքարում ենք մեր հանրային տարածքի պաշտպանության, հանրային սեփականության վերանվաճման եւ մեր սահմանադրական իրավունքները կենսագործելու համար: Այս ընթացքում մենք կիրառել […]

“Շիրակը կհաղդե…”. “Ժառանգություն”-ից Անահիտ Բախշյանը նախագահի հետ ֆուտբոլի էր /վիդեո/

Գյումրիի “Շիրակ” մարզադաշտում ընթանում է ՀՀ ֆուտբոլի գավաթի եզրափակիչ խաղը: Ուժերը չափում են “Շիրակ”-ն ու “Իմպուլս”-ը: Խաղին հետեւում է ՀՀԿ առաջնորդ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, որը աշխատանքային այցով եւ նախընտրական քարոզչության շրջանակներում Շիրակի մարզում է: Այնքան մեծ է հետաքրքրությունը, որ ստադիոնում տեղ չկար, նույնիսկ նախապես տոմս առածները չէին կարող ներս մտնել: Նրանք դրսում կանգնած երկրպագում […]

Ամենաշատը ԲՀԿ-ն է տալու` 30 000… Henaran.am-ի թղթակցից անձնագիր ուզեցին

Շիրակի մարզի Արթիկ քաղաքի ընտրողները սպասում են ընտրակաշառքների բաշխմանը: Նրանց պատմելով, ընտրություններից երկու-երեք օր առաջ սկսում են բաժանելը: “Ասում են 25-40 հազար են տալու, ով շատ տա, նրան էլ քվեարկելու ենք”,-Henaran.am-ի հետ զրույցում ասացին արթիկցիները: Ի դեպ, սրճարաններից մեկում էլ մի քաղաքացի մարդկանց անձնագրային տվյալներն էր գրանցում: Հետաքրքրվեցինք, թե ինչի համար է գրանցում, պատասխանեց ընտրությունների: […]

Օրհնյալ լինես … Սերժ Սարգսյանը Շիրակում է

 “Օրհնյալ լինես” ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանին ասաց մի կին Արթիկում: Կիրակի նա նախընտրական քարոզարշավի շրջանակներում Շիրակի մարզում է: ”Դուք ապրում եք մի երկրի հարեւանությամբ, որն անօրինական շրջափակման մեջ է պահում Հայաստանը, որը միջոցներ չի խնայում խտրականության հարցում, որտեղ մերժվում է Ցեղասպանության փաստը եւ կեղծվում սեփական պատմությունը, ուր այսօր էլ շարունակվում է այդ քաղաքականությունը։ Հավերժ հնարավոր […]

Ապարանցու տրամաբանություն. օրվա կադր

Ապարանում, թիվ 14 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու առաջադրված հանրապետական Վրեժ Մարկոսյանի մեծադիր գովազդային պաստառը փակցված է կոմունիստական կուսակցության նախընտրական շտաբի պատից: “Ես ձեզնից մեկն եմ”` այսպես է գրառված նկարի տակ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

Ամենաընթերցված