Քաղաքապետը յուրօրինակ ռեկորդ է սահմանել
Նորզելանդական Ինվերկարգիլ քաղաքի քաղաքապետ Թիմ Շեդբոլտը 26 ժամյա հեռուստատեսային հարցազրույց է տվել` սահմանելով նոր համաշխարհային ռեկորդ, տեղեկացնում է “Newstalk ZB”-ը:
Շեդբոլտի եւ “CUE” հեռուստաընկերության տնօրեն Թոմ Կոնրոյի մասնակցությամբ հեռուստատեսային մարաթոնը բարեգործական բնույթ է կրել` այդ կերպ նրանք գումար էին հավաքում տեղի հիվանդանոցի համար: Զրույցն սկսվել է շաբաթ օրը ժամը 12-ին եւ ավարտվել կիրակի ժամը 14-ին տեղի ժամանակով: Այդ ընթացքում քաղաքապետը հասցրել է Կոնրոյին պատմել զանազան բաների մասին, այդ թվում` արկածներով իր կյանքի մասին:
Նույնիսկ 26 ժամյա հարցազրույցից հետո էլ Շեդբոլտը պատրաստակամություն է հայտնել շարունակել զրույցը: Հարցազրույցը վարողը խոստովանել է, որ իր համար դժվար է եղել միայն առաջին 4 ժամը, որից հետո ինքը հասկացել է, որ “այդ պահին ինչ-որ յուրօրինակ բան է կատարվում”:
Մարաթոնի ավարտին Շեդբոլտը եւ Կոնրոն Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչների կողմից վկայականներ են ստացել: Հարցազրույցի նախորդ ռեկորդը սահմանվել է Իսպանիայում 2009-ին, այն 12 ժամ է տեւացել:
Մարաթոնը նորզելանդացի ռեկորդակիրներին 10 մլն դոլար է բերել: Հարցազրույցից հետո քաղաքապետը գնացել է քնելու` ծանր աշխատանքային շաբաթից առաջ: