11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ՀՀ զինված ուժերը վերահսկում են սահմանային իրավիճակը շփման գծի ամբողջ երկայնքով. ՊՆ

Պաշտպանության նախարարությունը խորհուրդ է տալիս հայ-ադրբեջանական սահմանագոտու տարբեր հատվածներում փոխհրաձգության, հրադադարի ռեժիմը խախտելու, հայկական դիրքերը և բնակավայրերը գնդակոծելու հեևանքով զոհերի և վիրավորների վերաբերյալ սոցցանցերում եւ ԶԼՄ-ներում տարածվող տեղեկատվության հավաստիությունը ճշտել: ՊՆ տարածած հաղորդագրության մեջ ասվում է. “Հղումներ անելով սեփական աղբյուրների և տեղեկությունների` որոշ լրատվամիջոցներով և սոցցանցերով ապատեղեկատվություն է տարածվում հայ-ադրբեջանական սահմանագոտու տարբեր հատվածներում փոխհրաձգության, հրադադարի […]

Երկնքից աստղեր չիջեցնելով` Հանրապետականը լավ հանգրվան է խոստանում

“Հանրապետական” կուսակցությունը եթե ասեմ երկնքից աստղեր է իջեցրել, ճիշտ չի լինի, բայց ինչ-որ բան արվել է, եւ մենք գիտենք կարեւորը` ինչ ենք ուզում ապագայի համար”:  Կոտայքի մարզում ընտրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը: Մասնավորապես Եղվարդում նա հայտարարեց, որ ՀՀԿ-ն լուծում է մեծ ու մանր խնդիրներ, որոնք ոմանց կարծիքով` գործ չեն: Բայց  “Հանրապետականի” համոզմամբ` […]

Կրիշտիանու Ռոնալդուն` ռմբարկուների լավագույն տասնյակում

Մադրիդի “Ռեալի” հարձակվողԿրիշտիանու Ռոնալդուն, որն աչքի ընկավ Իսպանիայի առաջնության “Սևիլիայի” հետ հանդիպման առաջին խաղակեսում` խփեց իր 109-րդ գնդակը մադրիդյան ակումբում հանդես եկած 98 խաղերի ընթացքում: Այսպիսով, մադրիդցիների պատմության մեջ Ռոնալդուն մտավ ռմբարկուների լավագույն տասնյակ: Բացի այդ, վերջին  80 տարների ընթացքում պորտուգալացին դարձավ առաջինը, ում հաջողվեց խփել ավելի քան 43 գնդակ մեկ մրցաշրջանի ընթացքում, առաջատար չորս եվրոպական […]

Տիմոշենկոն զրպարտո՞ւմ է անմեղ մարդկանց

Ուկրաինայի Խարկովի մարզի գլխավոր դատախազության ներկայացուցիչը հայտնել է, որ Յուլիա Տիմոշենկոյի  բողոքն այն մասին, թե իբր իր հանդեպ ֆիզիկակական ուժ են գործադրել հիվանադանոց տեղափոխելու ժամանակ, չի հաստատվել, հաղորդում է “Вести”-ն: Բազմաթիվ ստուգումներ են անցկացվել, հարցաքննվել են միջադեպի գրեթե բոլոր մասնակիցները, այդ թվում` բժիշկները, քրեակատարողական համակարգի աշխատակիցները, շտապ օգնության աշխատակիցները, ովքեր Տիմոշենկոյին հիվանդանոց են տեղափոխել: Գլխավոր […]

Ահմադինեժադը ջերմ ողջույններ է փոխանցել ՀՀ նախագահին եւ Հայաստանի ժողովրդին

Ապրիլի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհիի հրավերով պաշտոնական այցով ժամանեց Թեհրան: Նույն օրը Էդվարդ Նալբանդյանին ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Մահմուդ Ահմադինեժադը: Նախարար Նալբանդյանը Իրանի Նախագահ Մահմուդ Ահմադինեժադին փոխանցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը: Նախագահ Ահմադինեժադը խնդրեց իր ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցել նախագահ Սերժ Սարգսյանին […]

“Ժառանգություն”-ը` սրճարաններում

Երեկ, Գյումրիում ՀՀԿ-ից բացի, նախընտրական քարոզչությունն էր անում նաեւ “Ժառանգություն“-ը: Երիտասարդներից մեկը կանգնել էր “Շիրակ” մարզադաշտի դիմաց, եւ փորձում էր կուսակցության քարոզչական նյութերը բաժանել: Սակայն չգիտես ինչու նա այնքան էլ ակտիվ չէր լծվել գործին: Փոխարենը, “Ժառանգության” ներկայացուցիչները Րաֆֆի Հովհաննիսյանը, Անահիտ Բախշյանը սրճարաններում էին քարոզում: Մասնավորապես մոտենում էին բոլոր սեղաններին, բարեւում, հարցնում հաճախորդների որպիսությունը: Իսկ երբ […]

“Մարդունիկին գցելու ա գազանների վանդակ …”. Գյումրիում արյունը արյունով կլվա՞ն

Գյումրիում իրավիճակը շարունակում է լարված մնալ քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսացու Կարեն Եսայանի սպանության պատճառով: Հիշեցնենք, որ վերջինս սպանվել է ապրիլի 12-ին` իր նշանադրության օրը: Ըստ քաղաքում շրջանառվող լուրերի, սպանության պատճառը քաղաքական է, ոմանք էլ ասում են, որ խանդի հողի վրա է:  Թիվ 34 ընտրատարածքում հիմնական պայքարը ընթանալու է առաջադրված թեկնածուներից ԲՀԿ-ական, Աժ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի […]

Քթի վիրահատությունից հետո շուրջ 5 ամիս կոմայի մեջ գտնվող Սաթենիկը դուրս է եկել կոմայից

“Էրեբունի” բժշկական կենտրոնում քթի պլաստիկ վիրահատությունից հետո կոմայի մեջ հայտնված 19-ամյա Սաթենիկ Միրզոյանը շուրջ 5 ամիս անց, նախօրեին դուրս է եկել կոմայից: Հիշեցնենք, որ բժիշկներին չէր հաջողվել հստակ պարզել, թե ինչն է պատճառ հանդիսացել, որ աղջիկը կոմայի մեջ է հայտնվել: Վիրահատությունը հաջող էր անցել, սակայն աղջկան անզգայացումից դուրս բերել չէին կարողացել: Սաթենիկ Միրզոյանի ծնողները լրատվամիջոցներին ասել են, […]

Հրդեհ Օշականում

Ապրիլի 30-ին, ժամը 00.45-ին Արագածոտնի մարզից տեղեկություն է ստացվել, որ Օշական գյուղում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է` ժամը 01.08-ին: Այրվել է օդորակիչ, փոքր հեռուսատցույց, բազմոցը` ամբողջությամբ, մասամբ ջերմահարվել է սառնարանը: Henaran.am-ին հաղորդում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

Ամենաընթերցված