26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Տիմոշենկոն զրպարտո՞ւմ է անմեղ մարդկանց

Ուկրաինայի Խարկովի մարզի գլխավոր դատախազության ներկայացուցիչը հայտնել է, որ Յուլիա Տիմոշենկոյի  բողոքն այն մասին, թե իբր իր հանդեպ ֆիզիկակական ուժ են գործադրել հիվանադանոց տեղափոխելու ժամանակ, չի հաստատվել, հաղորդում է “Вести”-ն:

Բազմաթիվ ստուգումներ են անցկացվել, հարցաքննվել են միջադեպի գրեթե բոլոր մասնակիցները, այդ թվում` բժիշկները, քրեակատարողական համակարգի աշխատակիցները, շտապ օգնության աշխատակիցները, ովքեր Տիմոշենկոյին հիվանդանոց են տեղափոխել:

Գլխավոր դատախազության ներկայացուցիչը հաստատել է նաեւ դատաբժշկական փորձագետների ավելի վաղ հրապարակած եզրակացությունը, որի համաձայն Տիմոշենկոյի մարմնի վրա հայտնված կապտուկները, նրա պնդմանը հակառակ, չէին կարող հայտնվել ապրիլի 20-ին: Դրանք կարող էին հայտնվել բութ առարկաներով հարվածելու կամ դրանց հետ բախվելու հետեւանքով, բայց ոչ որովայնին հասցրած հարվածներից, ինչպես նա է պնդում: Ներկայացուցիչը հայտնել է, որ կապտուկները կարող էին առաջանալ թեթեւ ֆիզիկական ուժ գործադրելու արդյունքում:

Յուլիա Տիմոշենկոն հացադուլ է հայտարարել ապրիլի 20-ին այն բանից հետո, երբ, ըստ նրա, հոսպիտալացման ժամանակ նրան ծեծել են Կաչանովյան գաղութի աշխատակիցները: Տիմոշենկոն պատիժ է կրում 2009-ի հունվարին Ռուսաստանի հետ գազային համաձայնագրերի ստորագրման ժամանակ իր լիազորությունները չարաշահելու համար:

Ապրիլի 27-ին ուկարինական ԶԼՄ-ները հրապարակել են լուսանկարներ, որոնցում երեւում են նախկին վարչապետի մարմնի վրա հայտնված կապտուկները: Խարկովի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ տվյալ լուսանկարները չեն օգտագործվել ստուգման ժամանակ, քանի որ դրանք արված չեն սահմանված կարգով:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ