“Ժառանգություն”-ը` սրճարաններում
Երեկ, Գյումրիում ՀՀԿ-ից բացի, նախընտրական քարոզչությունն էր անում նաեւ “Ժառանգություն“-ը: Երիտասարդներից մեկը կանգնել էր “Շիրակ” մարզադաշտի դիմաց, եւ փորձում էր կուսակցության քարոզչական նյութերը բաժանել: Սակայն չգիտես ինչու նա այնքան էլ ակտիվ չէր լծվել գործին:
Փոխարենը, “Ժառանգության” ներկայացուցիչները Րաֆֆի Հովհաննիսյանը, Անահիտ Բախշյանը սրճարաններում էին քարոզում:
Մասնավորապես մոտենում էին բոլոր սեղաններին, բարեւում, հարցնում հաճախորդների որպիսությունը: Իսկ երբ լրագրողները Անահիտ Բախշյանին հրավիրեցին իրենց հետ սրճելու, տիկին Անահիտը կես կատակ, կես լուրջ, ծիծաղելով ասաց. “Մենք առանձին կնստենք, ձեզ հետ վտանգավոր է”: