14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Քթի վիրահատությունից հետո շուրջ 5 ամիս կոմայի մեջ գտնվող Սաթենիկը դուրս է եկել կոմայից

“Էրեբունի” բժշկական կենտրոնում քթի պլաստիկ վիրահատությունից հետո կոմայի մեջ հայտնված 19-ամյա Սաթենիկ Միրզոյանը շուրջ 5 ամիս անց, նախօրեին դուրս է եկել կոմայից:

Հիշեցնենք, որ բժիշկներին չէր հաջողվել հստակ պարզել, թե ինչն է պատճառ հանդիսացել, որ աղջիկը կոմայի մեջ է հայտնվել: Վիրահատությունը հաջող էր անցել, սակայն աղջկան անզգայացումից դուրս բերել չէին կարողացել:

Սաթենիկ Միրզոյանի ծնողները լրատվամիջոցներին ասել են, որ օրը մի քանի անգամ Սաթենիկին դուրս են բերում զբոսանքի հիվանդանոցի տարածքում: Աղջիկը ընկալում է արտաքին ազդակները, սակայն առայժմ չի խոսում: Ծնողները նաեւ նշել են, թե լրատվամիջոցներին  ասելիք ունեն, բայց առայժմ լռում են:

Հավելենք, որ Էրեբունի” բժշկական կենտրոնը պատկանում է ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ