Մեքենայի կողոպուտի մասին ահազանգել է հենց “կողոպտիչը”
Սիեթլ քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, ով նստած իր սեփական մեքենայի մեջ հայտնել է դրա կողոպուտի մասին:
Քաղաքացին, սեփական մեքենայում նստած` զանգահարել է 911 ծառայություն եւ հայտնել, որ ինչ-որ մեկը գողացել է իր “Աուդի” մակնիշի մեքենան եւ նույնիսկ ասել է, թե այն որ ուղղությամբ են տարել` խորհուրդ տալով ոստիկաններին փնտրել այդ կողմում: Ոստիկաններն անհապաղ մեկնել են դեպքի վայր:
Նրա նշած վայրում իրավապահ մարմինները գտել են մեքենան եւ նրա տիրոջը` հանգիստ նստած մեքենայի մեջ: Ոստիկանների խոսքով` “տուժածը” չափազանց խմած է եղել: Նրան ձերբակալել են եւ մեղադրել կեղծ զանգ կատարելու համար:
Ինքը` մեքենայի սեփականատերը, հայտնել է, որ զանգահարել է ոստիկաններին, որպեսզի մեքենայի ղեկին չնստի իր ընկերը, ով նույնպես չափազանց խմած է եղել: Ոստիկանները ձերբակալել են նաեւ նրա ընկերոջը: Վերջինիս մեղադրանք է հարուցվել մեքենան ոչ սթափ վիճակում վարելու համար: