14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

“Մարդունիկին գցելու ա գազանների վանդակ …”. Գյումրիում արյունը արյունով կլվա՞ն

Գյումրիում իրավիճակը շարունակում է լարված մնալ քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսացու Կարեն Եսայանի սպանության պատճառով: Հիշեցնենք, որ վերջինս սպանվել է ապրիլի 12-ին` իր նշանադրության օրը:

Ըստ քաղաքում շրջանառվող լուրերի, սպանության պատճառը քաղաքական է, ոմանք էլ ասում են, որ խանդի հողի վրա է:  Թիվ 34 ընտրատարածքում հիմնական պայքարը ընթանալու է առաջադրված թեկնածուներից ԲՀԿ-ական, Աժ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի եւ հանրապետական Արման Սահակյանի միջեւ:

Henaran.am-ի հարցախույզում գյումրեցիները նշեցին, որ անկախ դրդապատճառներից, մեղավորները պիտի պատժվեն: “Երիտասարդ տղա է սպանվել, խելոք, բա թողնենք` Գյումրին դառնա հանցագործ քաղա՞ք”,-նշեց մի տիկին: Մեկ այլ գյումրեցու պատմելով էլ քաղաքապետի ընտանիքը ուզում է “արյունը արյունով լվալ”:

“Նրա տղան ասել ա, որ ընտրություններից հետո Մարդունիկին գցելու ա գազանների վանդակ”,-նշեց մեր զրուցակիցը: Նշենք նաեւ, որ Մարտուն Գրիգորյանի օգնական եւ լրատվության պատասխանատու Աղասի Աբրահամյանը Henaran.am-ի հետ զրույցում ասել է, որ սպանության կասկածով ձերբակալավածը կապ չունի Գրիգորյանների տոհմի հետ: “Նույնիսկ բերեցին կապեցին, որ քավոր-սանիկ են, նման բան չկա, հետաքրքրվել ենք,  սպանողը անգամ կնքված չէ”,-ասել է Աղասի Աբրահամյանը:

Կիրակի նախընտրական քարոզարշավի շրջանակներում Գյումրիում գտնվող ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը որպես երկրի նախագահ  խոստացավ այնպես անել, որ ընտրությունների օրը Գյումրիում ոչ մի արտառոց միջադեպ տեղի չունենա: Իսկ ընդհանրապես նա մեկ անգամ եւս փաստեց, որ ընտրություններից հետո էլ այնպիսի միջավայր պիտի ստեղծվի,  որ մարդիկ չթշնամանան, լինեն համերաշխ, քանի որ ընտրությունները, նախագահի ձեւակերպմամբ, կյանքի ու մահվան խնդիր չեն:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ