30 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Սեյրան Օհանյանը հրամկազմին հանձնարարել է

  Հունիսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է հարավարևմտյան սահմանագոտի՝ հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատված, որտեղ հունիսի 26-ին, ժամը 18:30-ի սահմաններում ադրբեջանական կողմը խախտել էր հրադադարի ռեժիմը` հրաձգային տարբեր տրամաչափի զենքերից կրակ վարելով Սյունիքի մարզի Գորհայք բնակավայրի մոտ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Նախարարը եղել է սահմանագծում տեղակայված մարտական հենակետերում, տեղում ծանոթացել սահմանի տվյալ հատվածում […]

Էներգետիկ ներկա և հետագա անվտանգությունը ապահովելու նպատակով պետք է համակարգային լուծումներ կիրառել

2002 թ. ՀՀ 4 էլեկտրաբաշխիչ ցանցերը միաձուլվեցին մեկ բաշխիչ ցանցի և ստեղծվեց Հայաստանի Էլեկտրական Ցանցեր ընկերությունը (ՀԷՑ), 2006թ. ընկերությունը դարձավ Ինտեր Ռաո ԵԵՍ դուստր ընկերություն և դրանով իսկ սկսվեցին խնդիրները ՀՀ էլեկտրաբաշխիչ համակարգում, որի արդյունքում ՀԷՑ-ը կուտակից ահռելի թվով օբյեկտիվ և ոչ օբյեկտիվ ծախսեր:  ՀԷՑ-ի կուտակած ծախսերից ՀԾԿՀ ընդունելի համարեց 37 մլրդ. դրամը` կապված ատոմակայանի […]

Նիկոլն ու Նախագահը գիտեն

«Կա հրաման, հրամանը կատարվում է, չկա հրաման, հրամանը չի կատարվում: Եթե ծուռ նստենք, դուզը խոսենք, երբ նախարարն ասում է կես ժամ, նշանակում է՝ կես ժամից պետք է սկսի գործողությունները, և այդ դեպքում հարցեր են առաջանում» ,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց երգահան Վահան Արծրունին՝ ի պատասխան հարցին, թե ինչու երեկ ոստիկանությունը չդիմեց բռնի ուժի, եթե նախապես […]

Մահացել է

Մահացել է շախմատային մեկնաբան, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Հովհաննիսյանը: Առաջին ալիքով հեռարձակվող «Շախմատ-64» ծրագիրը եթերային երկարակեցության ռեկորդակիր է: 1972-ից Գագիկ Հովհանիսյանն այդ հաղորդման հեղինակն ու անփոփոխ վարողն էր: Նա ԵՊՀ դոցենտ էր, Մայր բուհում լրագրություն էր դասավանդում 1971-ից: Հայաստանում շախմատի հանրայնացման նվիրյալը 1972-ին հիմնադրել է նաեւ «Շախմատային Հայաստան» հանդեսը, որի գլխավոր խմբագիրն էր մինչեւ մահը: Հայաստանի վաստակավոր լրագրող Գագիկ Հովհաննիսյանը 51 շախմատային գրքերի հեղինակ […]

Ես մեր երիտասարդների ցավը տանեմ

<<Մեր վաղվա օրը կորած չէ, քանի դեռ ունենք այնպիսի երիտասարդություն, ես իրենց բոլորի ցավը տանեմ>>,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց գրականագետ Դավիթ Գասպարյանը:  <<Ի՞նչ են արել, նախկինում կասեցրել են տրանսպորտի վարձի թանկացումը, հիմա էլ կասեցնում են էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը, ոչ մի վատ բան չեն անում, քաղաքական բան չեն անում, մայդան չեն անում, պետք է լսել նրանց>>,-նկատեց […]

Ջուր չի լինելու

«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 30-ին ժամը 09.00-ից մինչեւ հուլիսի 1-ը ժամը 09.00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի՝ Արագածի, Կողբի 1-ին եւ 2-րդ, Շեւչենկոյի, Եղբայրության, Հ. Հովսեփյան, Նիզամու փողոցների, Արարատյան փող. 1-ին եւ Թամանցիների փող. 3-րդ նրբանցքների, Բագրատունյաց պող. 7-40, Ղարիբջանյան 46-120, Արարատյան 1-60, Չեխովի 11-56, […]

Միջադեպ Բաղրամյան պողոտայում. կպավ ոստիկանապետին /վիդեո/

Այսօր առավոտյան Բաղրամյան պողոտայում էր Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսայի` Կարեն Եսայանի սպանության գործով 15 տարվա ազատազրկման դատապարտված Հարություն Սարգսյանի մայրը: Նա տականք անվանեց Երեւանի փոտիկանապետ Աշոտ Կարապետյանին:  Մանրամասները` Iravaba.net-ի տեսանյութում   

«Երբ պարզվի, որ սակագնի բարձրացումը արդարացված չէ, ապա կառավարությունը հետ կգանձի»

 Կառավարությունը պլանավորում է էներգետիկ համակարգի զարգացումները մինչև 2036 թվականը: Այս մասին «Արմենիա» ՀԸ եթերում հայտարարել է  ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Իսկ մասնավորապես աուդիտի համար կպահանջվի 3-6 ամիս՝ նրա խոսքով:  «Ամենակարևորը աուդիտ և խորհրդատվություն անցկացնող ընկերության ընտրության հարցն է: Իմ նախնական պատկերացումներով՝ պիտի ընտրենք աշխարհի լավագույն 10 ընկերություններից մեկին, խորհրդակցենք հասարակական ակտիվիստների, խորհրդարանական ընդդիմության հետ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

Ամենաընթերցված