19 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

Սեյրան Օհանյանը հրամկազմին հանձնարարել է

 

Հունիսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է հարավարևմտյան սահմանագոտի՝ հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատված, որտեղ հունիսի 26-ին, ժամը 18:30-ի սահմաններում ադրբեջանական կողմը խախտել էր հրադադարի ռեժիմը` հրաձգային տարբեր տրամաչափի զենքերից կրակ վարելով Սյունիքի մարզի Գորհայք բնակավայրի մոտ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Նախարարը եղել է սահմանագծում տեղակայված մարտական հենակետերում, տեղում ծանոթացել սահմանի տվյալ հատվածում տիրող օպերատիվ իրավիճակին, մարտական հերթապահության իրականացման առանձնահատկություններին, ստուգել պաշտպանական և ինժեներական կառույցների ամրությունն ու հուսալիությունը, հետևել է դիրքերի մարտավարական բնագծի և ամրաշինական կառույցների վիճակին:

Շրջայցի ընթացքում պաշտպանության նախարարը զրուցել է նաև դիրքապահ զինծառայողների հետ, ծանոթացել նրանց պատրաստվածությանը, զինանձնակազմի շրջանում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտին:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարին մանրամասն ներկայացվել են հակառակորդի ձեռնարկած ոտնձգության և դրան ի պատասխան հայկական կողմի ձեռնարկած գործողությունների մանրամասները, մարտական հենակետերի պաշտպանական ներուժի մեծացման ուղղությամբ ընթացող միջոցառումները:

Ըստ այդմ՝ Սեյրան Օհանյանը հրամկազմին տվել է համապատասխան հանձնարարականներ և ցուցումներ՝ աշխատանքներն առավել արդյունավետ և խորքային իրականացնելու ուղղությամբ: 

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ