23 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Էներգետիկ ներկա և հետագա անվտանգությունը ապահովելու նպատակով պետք է համակարգային լուծումներ կիրառել

2002 թ. ՀՀ 4 էլեկտրաբաշխիչ ցանցերը միաձուլվեցին մեկ բաշխիչ ցանցի և ստեղծվեց Հայաստանի Էլեկտրական Ցանցեր ընկերությունը (ՀԷՑ), 2006թ. ընկերությունը դարձավ Ինտեր Ռաո ԵԵՍ դուստր ընկերություն և դրանով իսկ սկսվեցին խնդիրները ՀՀ էլեկտրաբաշխիչ համակարգում, որի արդյունքում ՀԷՑ-ը կուտակից ահռելի թվով օբյեկտիվ և ոչ օբյեկտիվ ծախսեր: 

ՀԷՑ-ի կուտակած ծախսերից ՀԾԿՀ ընդունելի համարեց 37 մլրդ. դրամը` կապված ատոմակայանի տուրբինի չպլանավորված 88 օր վերանորոգմամբ և սակավաջրությամբ, որի հետևանքով նախորդ տարի էլ. էներգիայի սակագինը բարձրացվեց 4 դրամով: Սակագնի բարձրացումը 1 տարվա ընթացքում լրացուցիչ 14 մլրդ. դրամ ապահովեց, սակայն այս տարի այդ գործոններին ավելացավ նաև դրամի արժեզրկումը`որի հետևանքով էլ.էներգիա արտադրող 5 ընկերություններ` իրենց վաճառած էլ.էներգիայի սակագինը բարձրացնելու նպատակով հայտ ներկայացրին, իսկ քանի որ ՀԷՑ-ի հետ կնքված պայմանագրում նշված է, որ օբյեկտիվ վնասները պետք է փոխհատուցվեն 3 տարվա ընթացքում, մնացած 24 մլրդ. դրամը փոխհատուցելու նպատակով` ՀԾԿՀ որոշում ընդունեց էլ.էներգիայի սակագինը բարձրացնել ևս 6.93 դրամով, սակայն ՀԷՑ-ը չբավարարվեց այդքանով և հայտարարեց, որ ներկայիս սակագինը բավարար չէ էներգիայի անխափանությունն և անվտանգությունը ապահովելու համար: 

Այս տեսանկյունից ՀԷՑ-ի ներկայիս շահագործողը ուղղակի վտանգ է ներկայացնում երկրի էներգետիկ անվտանգությանը և պետք է միջոցներ ձեռնարկել ՀԷՑ-ի վերահսկիչ փաթեթը Ինտեր Ռաո ԵԵՍ ընկերությունից գնելու համար: Սակայն միայն դրանով պետք չէ սահմանափակվել, ոչ մի երաշխիք չկա որ հաջորդ տարիները լինելու են ջրառատ տարիներ, իսկ 2017թ. ատոմակայանը պետք է 6 ամսյա դադար վերցնի` վերանորոգման և արտադրական ժամկետի երկարացման նպատակով, և այդ դեպքերում ևս առաջանալու է էլ.էներգիայի սակագնի բարձրացման հարց: 

Էներգետիկ հետագա անվտանգությունը ապահովելու համար` պետք է գործել արդեն այսօր: Անհրաժետ է զարգացնել վերականգնվող էներգետիկայի ճյուղերը`արևային, հիդրոթերմալ էներգիա և այլն, որոնք տարեց տարի ավելի էժան էներգիա են արտադրում, ավելացնել Երևան Ջեկ-ի հզորությունը և ամբողջ հանրապետությունում ներդնել էնեգախնայող համակարգեր`ցածր տոկոսադրույքով վարկեր տրամադրելով, անհրաժեշտության դեպքում նույնիսկ բնակիչներից էլ.էներգիա գնելով, իսկ Հրազդանի Ջէկ-ը և նմանատիպ թանկ էլ.էներգիա արտադրող ընկերությունները պետք է դառնան պահուստային հզորություն:

 
KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ