18 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

«Երբ պարզվի, որ սակագնի բարձրացումը արդարացված չէ, ապա կառավարությունը հետ կգանձի»

 Կառավարությունը պլանավորում է էներգետիկ համակարգի զարգացումները մինչև 2036 թվականը: Այս մասին «Արմենիա» ՀԸ եթերում հայտարարել է  ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Իսկ մասնավորապես աուդիտի համար կպահանջվի 3-6 ամիս՝ նրա խոսքով: 

«Ամենակարևորը աուդիտ և խորհրդատվություն անցկացնող ընկերության ընտրության հարցն է: Իմ նախնական պատկերացումներով՝ պիտի ընտրենք աշխարհի լավագույն 10 ընկերություններից մեկին, խորհրդակցենք հասարակական ակտիվիստների, խորհրդարանական ընդդիմության հետ, որ նրանք այդ ցանկից հնարավորություն ունենան ընտրել, ենթադրենք, 3-4-5 ընկերություն, որից հետո կանենք մրցույթ, կտեսնենք, թե որ ընկերությունը կառաջարկի լավագույն գինը»,- ասել է նա:

Պատասխանելով այն հարցին, թե մինչ աուդիտի ավարտը Կառավարության կողմից էլեկտրաէներգիայի թանկացման սուբսիդավորման դեպքում, այն միեւնույն է` վճարվելու է հարկատուներից գանձված գումարների՞ց, Դավիթ Հարությունյանը ասել է, թե այն դեպքում, երբ պարզվի, որ սակագնի բարձրացումը արդարացված չէ, ապա կառավարությունը հետ կգանձի այդ գումարները բաշխիչ ցանցերից:

Խոսելով ՀԷՑ-ի վերավաճառքի կամ ազգայնացման մասին` Հարությունյանը նշել է, որ տեսականորեն երկու տարբերակները բացառել պետք չէ, սակայն մեկ կարեւոր սկզբունք կա՝ պետությունը երբեք չպետք է կառավարի այդ ընկերությունը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ