28 Հունիսի, Ուրբաթ, 2024
KFC

Մահացել է

Մահացել է շախմատային մեկնաբան, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Հովհաննիսյանը: Առաջին ալիքով հեռարձակվող «Շախմատ-64» ծրագիրը եթերային երկարակեցության ռեկորդակիր է: 1972-ից Գագիկ Հովհանիսյանն այդ հաղորդման հեղինակն ու անփոփոխ վարողն էր:

Նա ԵՊՀ դոցենտ էր, Մայր բուհում լրագրություն էր դասավանդում 1971-ից: Հայաստանում շախմատի հանրայնացման նվիրյալը 1972-ին հիմնադրել է նաեւ «Շախմատային Հայաստան» հանդեսը, որի գլխավոր խմբագիրն էր մինչեւ մահը:

Հայաստանի վաստակավոր լրագրող Գագիկ Հովհաննիսյանը 51 շախմատային գրքերի հեղինակ է, 2007-ին արժանացել է «Մովսես Խորենացի» մեդալի: 1995-ից եղել է Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) ժուռնալիստիկայի հանձնաժողովի անդամ:

 
KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ