05 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ես մեր երիտասարդների ցավը տանեմ

<<Մեր վաղվա օրը կորած չէ, քանի դեռ ունենք այնպիսի երիտասարդություն, ես իրենց բոլորի ցավը տանեմ>>,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց գրականագետ Դավիթ Գասպարյանը:  <<Ի՞նչ են արել, նախկինում կասեցրել են տրանսպորտի վարձի թանկացումը, հիմա էլ կասեցնում են էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը, ոչ մի վատ բան չեն անում, քաղաքական բան չեն անում, մայդան չեն անում, պետք է լսել նրանց>>,-նկատեց նա:

Ըստ Գասպարյանի՝ իշխանությունը ճար ունի, և նրա ճարը ժողովրդին լսելն է: <<Հետո մի Բիբինն ի՞նչ է, որ չգնա, նրան հրավիրում են Ազգային ժողով, բայց նա չի գնում, սա ի՞նչ  է  նշանակում, սա լուրջ հարց է, պետք է քննարկել սա, թե մենք ուր ենք հասել>>,-կարծում է Գասպարյանը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ