10 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Նիկոլն ու Նախագահը գիտեն

«Կա հրաման, հրամանը կատարվում է, չկա հրաման, հրամանը չի կատարվում: Եթե ծուռ նստենք, դուզը խոսենք, երբ նախարարն ասում է կես ժամ, նշանակում է՝ կես ժամից պետք է սկսի գործողությունները, և այդ դեպքում հարցեր են առաջանում» ,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց երգահան Վահան Արծրունին՝ ի պատասխան հարցին, թե ինչու երեկ ոստիկանությունը չդիմեց բռնի ուժի, եթե նախապես հայտարարել էր, որ նստացույցը պետք է տեղափոխվի Բաղրամյան պողոտայից:

Արծրունին նկատեց` վարչապետը մեկ այլ բան է ասում, հաջորդ օրը նախագահն այլ բան է ասում, և սա տարօրինակ է, թեեւ ինչ-որ տեղ էլ արդեն սովորական է դարձել: Մենք կարծես սովոր ենք, որ բարձրաստիճան պաշտոնյան մի բան է ասում, ապա նախագահն այլ բան է ասում: Յուրաքանյուր իրավիճակում փորձում եմ ռացիոնալը գտնել, օրինակ՝ Նիկոլը հստակ գիտի իր սահմանները և քաղաքական դերից դուրս չի գալիս, նույն կեցվածքն ունի նախագահը, նա առաջարկում է մի որոշում, որ կարող էր իր լիազորությունների շրջանում ավելի շուտ անել, սակայն հիմա է անում»:

Երգահանի խոսքով՝ կենդանի պատի գաղափարը կարող է իր հատուկ մարմնավորումն ստանալ որպես հասարակական շարժում. «Ես մեծ սիրով կմիանամ այս շարժմանը» ,-շեշտեց նա:

 
KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ