24 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Վերելակի պարանը կտրվել է. ներսում՝ մեկ ու կես տարեկան երեխան

Հունիսի 30-ին, ժամը 21.39-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վիլնյուսի փողոցի թիվ 36 շենքի 8-րդ հարկում վերելակի պարանը պոկվել է, ինչից վերելակը մասամբ թեքվել է, ներսում գտնվում է 2 քաղաքացի: Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ ՕԽ-ն ՃԿԱԿ պետ գնդապետ Հ. Խանգելդյանի գլխավորությամբ, ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը և երկու մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր […]

Լրջացեք. Ժողովուրդ

«Ժողովուրդը» գրում է. «Սերժ Սարգսյանի ծննդյան կապակցությամբ ի թիվս այլ երկրների նախագահների, երեկ շնորհավորական ուղերձ է հղել նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, որն ավելի ուշ իր շնորհավորանքները փոխանցել է նաեի հեռախոսազրույցի միջոցով: Բնականաբար Բաղրամյան պողոտայում ընթացող վերջին օրերի զարգացումների ֆոնին սյդ ուղերձը հարկ եղածից ավելի մեծ ուշադրության արժանացավ, թեպետ պետք է որ ընկալվեր իբրեւ սովորական […]

Պուտինն ու Սարգսյանը Հայաստանում էլէներգիայի սակագնի հարցը չեն քննարկել. Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը չեն քննարկել Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի հարցը, քանի որ այն ներհայաստանյան հարց է, իսկ երկխոսությունն ընթացել է երկկողմ հարաբերությունների շուրջ, գրում է Ria.ru-ն: «Էլեկտրաէներգիայի գինը ներհայաստանյան հարց է, այն, բնականաբար, չէր կարող քննարկվել Ռուսաստանի Դաշնության հետ: […]

Մեդվեդեւը հանդիպում է կազմակերպել Սամվել Կարապետյանի հետ. Ժողովուրդ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երեկ տեղի է ունեցել ՌԴ վարչապետ Դմիտրի ՍեդվԵդեփ եւ «Տաշիր գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի հանդիպումը: ՌԴ վարչապետի նախա­ձեռնությամբ տեղի ունեցած ոչ պաշտոնական այդ հանդիպման քննարկման թեման եղել է «Հայաստանի Էլեկտ­րական ցանցեր» ընկերության հետագա ճակատագրի հարցը: Թերթին հայտնի է դարձել, որ ՌԴ իշխանու­թյունները որոշել են ՀԵՑ գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինին պաշտոնանկ անել, նա, […]

Այսօրվանից մեկնարկում է ամառային զորակոչը

Հուլիսի 1-ին մեկնարկում է 2015թ. ամառային զորակոչը: Հանրապետության տարածքային զինկոմիսարիատներից հուլիսի 1-ին, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության կմեկնեն առաջին նորակոչիկները: Զորակոչին մասնակցող բոլոր կառույցների համատեղ աշխատանքների շնորհիվ վերջին տարիներին առավել բարձր հիմքերի վրա է դրվել զորակոչային գործընթացի իրականացումը: Զորակոչն առավել օրինական, արդար և թափանցիկ ապահովելու նպատակով նորակոչիկների զինծառայության վայրի ընտրությունը կկատարվի վիճակահանության սկզբունքով, ինչը հնարավորություն կընձեռի […]

Ոստիկանությունը Բաղրամյան պողոտայում 3 անձի բերման ենթարկեց

Բաղրամյան պողոտայում երկու հոգի հացադուլ են սկսել: «Ժառանգություն» կուսակցության խոսնակ Դավիթ Սանասարյանը հավաքվածներին խնդրեց նրանց շատ չխոսեցնել, քանի որ եղանակն էլ շատ շոգ է, որպեսզի նրանց վիճակն ավելի չվատանա:  Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն էլ հացադուլավորներին խորհուրդ տվեց հացադուլին զուգահեռ չծխել` նշելով, որ հակառակ պարագայում կարող են առողջության հետ կապված լուրջ խնդիրներ առաջանալ: Երիտասարդները խոստացան թողնել […]

Հետապնդել են Ժիրայր Սեֆիլյանին /վիդեո/

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է, որ Ժիրայր Սեֆիլյանին շարունակում են հետապնդել. Այս լուսանկարներում և տեսանյութում   (https://www.youtube.com/watch?v=QhxmALhjaCId) պատկերվածավտոմեքենաներում և զրուցարանում գտնվող անհայտ անձինք երեկ՝ հունիսի 30ին, ժամեր շարունակ հետևել են Ժիրայր Սէֆիլյանին: Այնուհետև նույն ավտոմեքենաներով հետապնդել են նրան, երբ նա ուղևորվել է դեպի Ալեք Մանուկյան 5/5հասցեում գտնվող Հիմնադիր խորհրդարանի գրասենյակ: Իրավապահպան մարմիններից […]

Սարգսյան Սերժի խուճուճն ու Քոչարյանի տապորը. Առավոտ

«Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով ոստիկանության գործողություններին, հատկապես հունիսի 23-ի լուսադեմին կատարվածին՝ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանն ասաց. «Խորհրդային որակներով հագուստները փոխած այս ոստիկանությունը ընդունակ է ցանկացած պահի ուժ կիրառել: Հիմա թվում Է՝ հրեշտակներ են, բայց հրահանգը ստացան, անելու են ամեն ինչ: Իրենք ընդունակ են եւս մեկ մարտի 1-ի, հիշում ենք նաեւ 2013-ի նախագահական ընտրություններից […]

Երազանքի գիշեր՝ Երևանի կենդանաբանական այգում

Հունիսի 26-ին կենդանաբանական այգում տեղի ունեցավ «Երազանքի գիշեր» ամենամյա  միջոցառումը։ Հատուկ կարիքներով և առողջական քրոնիկ խնդիրներով տասնյակ երեխաների և նրանց ընտանիքներին ընդունեցին Երևանի կենդանաբանական այգում որպես հատուկ կարևորության հյուրերի։    Ամենամյա երեկոն անցկացվում է 2014թ.-ից` Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի և Երևանի կենդանաբանական այգու նախաձեռնությամբ:     

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

Ամենաընթերցված