Երազանքի գիշեր՝ Երևանի կենդանաբանական այգում
Հունիսի 26-ին կենդանաբանական այգում տեղի ունեցավ «Երազանքի գիշեր» ամենամյա միջոցառումը։ Հատուկ կարիքներով և առողջական քրոնիկ խնդիրներով տասնյակ երեխաների և նրանց ընտանիքներին ընդունեցին Երևանի կենդանաբանական այգում որպես հատուկ կարևորության հյուրերի։ Ամենամյա երեկոն անցկացվում է 2014թ.-ից` Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի և Երևանի կենդանաբանական այգու նախաձեռնությամբ: