16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Անժամկետ հացադուլ Բաղրամյան պողոտայում

Բաղրամյան պողոտայում ցուցարարներից երկու երիտասարդ` Հարություն Հարությունյանն ու Հայկ Պարիկյանը հացադուլ են հայտարարել: Ինչպես Բաղրամյան պողոտայից հաղորդում է Henaran.am-ի թղթակիցը տղաները վճռական են տրամադրված: 

Տղաները չգիտեն ինչքան կշարունակեն հացադուլը, նրանք վստահ են, որ իրենց արարքը արդարացված է: Նրանք պատրաստ են վճռական քայլերի:

Պարիկյանը նշեց, որ պայքարելու է մինչև վերջ: Տղաների պահանջը մեկն է` չեղարկում:

Հիշեցնենք, որ հունիսի 22-ից Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիա է ընթանում ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման։ Հունիսի 23-ի առավոտյան ոստիկանությունը ուժով ցրել էր նստացույցը, բերման ենթարկել 237 մարդու, բայց երեկոյան բողոքի ակցիան վերսկսվել էր։ Հունիսի 27-ին Սերժ Սարգսյանի ելույթից հետո նախաձեռնող խմբի կազմում տարաձայնություններ էին առաջացել, եւ հաջորդ օրը ցուցարարների մի մասը հեռացել էր Ազատության հրապարակ, իսկ մեծ մասը մնացել էր Բաղրամյան պողոտայում, որտեղ մինչ այժմ շարունակվում է բողոքի ակցիան։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ