24 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

«Մեծ վարպետի» խաղը. Հայկական Ժամանակ

«Հայկական Ժամանակը» գրում է.

«Վերջին մեկ շաբաթվա իրադարձությունների ֆոնին առանձնահատուկ «հմայք» ձեռք բերեց ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանը: Նրա շնորհիվ ամբողջ հայ հասարակությունը մերթ ընդ մերթ հայտնվում է հանդիսատեսի կարգավիճակում ու ըմբոշխնում «մեծ վարպետի» խաղը:

Համացանցը լեցուն է նրա «Սթափվեք», «Չքվիր աչքիցս», «Խաղաղությամբ ապրեք», «Խելքներդ գլուխներդ հավաքեք, արա», «Դուք հլը չգիտեք ինչ ա ուժ կիրառելը, հոգիներս», «Կաշիդ քերթելու եմ»,  «Մարդ պետք ա մի քիչ գժոտ լինի», «Տո լավ եմ անում, ինչ որ անում եմ»,«… քանզի մոլորյալ են ու չգիտեն թե ինչ են անում» եւ այլ ելույթների տարատեսակ տեսակոլաժներով:

Բայց ռեկորդը, իհարկե, «ես Գասպարյան Վովան եմ, ես Վովան եմ…» բացականչությանն է, որի հիման վրա ստեղծված տեսահոլովակները դիտումների ահռելի ցուցանիշներ են ապահովում: Նույնիսկ քննարկվում է, թե արդյո՞ք մեր բեմը, ի դեմս Վովա Գասպարյանի, չի կորցրել մեծ արտիստի:

Սա, թերեւս, մասնագիտական քննարկումների թեմա է Սակայն Վովա Գասպարյանի կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ նրա, ստեղծած կերպարի վայրիվերումները թերևս, ինչ-որ տեղ բացատրում են մեր ոստիկանության պահվածքը վերջին օրերին»: 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: 

 
KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ