16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Ինչ է կատարվում դրամի հետ. Հայկական Ժամանակ

ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն, այս տարվա մայի- սին բանկային համակարգով Հայաստան մտած մասնավոր տրանսֆերտների ծավալը (զուտ ներհոսքը) կազմել է ընդամենը 84.3 միւիոն դոլար:Սա 344 մլն դոլարով կամ 29 տոկոսով պակաս է անցած տարվա նույն ամսվա ցուցանիշից, նկատում է «Հայկական Ժամանակը» եւ հավելում

«Ընդհանրապես այս տարվա աոաջին 5 ամիսներին մասնավոր տրանսֆերտների ծավալը կազմել է 283 մլն դոլար կամ 40 տոկոս պակաս անցած տարվա նույն ցուցանիշից: Նման նվազման հիմնական «մեղավորը» Ռուսաստանն է, որտեղից գալիս Է տրանսֆերտների ողջ ծավալի մոտ 85 տոկոսը:

Այս տարվա մայիսին (ՌԴ-ից եկած տրանսֆերտների ծավալը կազմել է 66 մլն դոլար՝ անցած տարվա մայիսին արձանագրված 104 մլն դոլարի դիմաց: Մասնավոր տրանսֆերտների նման խրոնիկական նվազման ֆոնին՝ տարօրինակ պետք է համարել վերջին օրերին դրամի արժեւորման միտումը:

Վիճակը ավելի ուշագրավ է դաոնում, երբ հաշվի ենք առնում նաեւ արտահանման կրճատումը (մոտ 35 տոկոսով), ինչը, տրանսֆերտների նվազմանը զուգահեռ, հանգեցնում է արտարժույթի ներհոսքի ընդհանուր նվազմանը եւ պետք է բերեր դրամի արժեզրկման: Սակայն տեղի է ունենում հակառակը:

Օրվա մյուս հրապարակումները՝ թերթի այսօրվա համարում: 

 
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ