10 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Ոստիկանությունը Բաղրամյան պողոտայում 3 անձի բերման ենթարկեց

Բաղրամյան պողոտայում երկու հոգի հացադուլ են սկսել: «Ժառանգություն» կուսակցության խոսնակ Դավիթ Սանասարյանը հավաքվածներին խնդրեց նրանց շատ չխոսեցնել, քանի որ եղանակն էլ շատ շոգ է, որպեսզի նրանց վիճակն ավելի չվատանա: 

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն էլ հացադուլավորներին խորհուրդ տվեց հացադուլին զուգահեռ չծխել` նշելով, որ հակառակ պարագայում կարող են առողջության հետ կապված լուրջ խնդիրներ առաջանալ: Երիտասարդները խոստացան թողնել ծխելը` շնորհակալություն հայտնելով Երևանի փոխոստիկանապետին իրենց առողջական վիճակով հետաքրքրվելու համար: 

Սանասարյանը հավաքվածներին նաև տեղեկացրեց, որ այստեղ են եղել մի քանի հոգի, ովքեր ալկոհոլի ազդեցության տակ են եղել: Ոստիկանները բերման են ենթարկել այդ երեք անձին: 

«Մոտ երկու ժամ չկարողացանք համոզել այդ երիտասարդներին, անընդհատ փորձում էին կռիվ հրահրել: Դա նրանց չհաջողվեց, քանի որ չենք տրվում սադրանքներին: Ստիպված էինք դիմել ոստիկանությանը, եւ ոստիկանությունն արագ արձագանքեց»,-ասաց ակտիվիստներից Վահագն Մինասյանը՝ հավելելով, որ նրանց նախկինում չի նկատել:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ