Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կառավարիչ Հելեն Քլարկին

Սեպտեմբերի 29-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Երևան ժամանած Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կառավարիչ Հելեն Քլարկին: Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանը բարձր է գնահատում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի գործունեությունը և, մասնավորապես, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աջակցությունը Հայաստանի զարգացմանը, ամենատարբեր բնագավառների խնդիրների լուծմանն ուղղված օժանդակությունը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` տիկին Քլարկն ասաց, […]