Հովիկ Աբրահամյանն ընդունել է ՄԱԶԾ կառավարիչ Հելեն Քլարկին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կառավարիչ Հելեն Քլարկի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը բարձր է գնահատել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի գործունեությունը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կատարած աշխատանքն անցած 22 տարիների ընթացքում: Կառավարության ղեկավարը կարևորել է ընթացիկ 2010-2015թթ ՄԱԿ-Հայաստան շրջանակային փաստաթղթի գնահատման և դրա հաջորդ փուլի` 2016-2020թթ. ՄԱԿ-Հայաստան զարգացման օժանդակության նոր շրջանակային փաստաթղթի մշակման գործընթացը: […]