20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ազգային ժողովը մեկ ընտանիք է

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը կարծում է, որ ”Ժառանգություն” խմբակցության հեղինակած ”Ազգային ժողովի կանոնակարգ” ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծն ընդամենը մի նպատակ ունի զգոնացնել պատգամավորներին: Այսօր այս հարցի վերաբերյալ ելույթում նշեց ԱԺ նախագահը:  Նա ողջունեց նախաձեռնությունը, նկատեց` անհրաժեշտությունն ինքն էլ է զգում, սակայն խորհրդարանում խնդիրները լուծվում են քաղաքական, ոչ թե իրավական եզրահանգումների հիման վրա: ”Դարձրեցիք հանցանք. քարտը վերցնել, հակադարձել… Օրենսդրական նախաձեռնությունը ներկայացրել է, բայց էստեղ լրիվ ուրիշ բաների մասին է խոսում”,- ասաց Գալուստ Սահակյանը՝ նշելով, որ նիստ վարողը պետք է ապահովի նիստերի բնականոն աշխատանքը:

Անդրադառնալով իրար փոխարեն գրանցվելուն և քվեարկելուն՝ ԱԺ նախագահն ասաց, որ պատգամավորը կարող է խնդրել վերականգնել լուսապատկերը և ասել, որ այս կամ այն պատգամավորը ներկա չէ, ինչից հետո նիստ վարողն այդ ձայնը չի հաշվի: ”Օրենքը զսպող նշանակություն ունի: Սկսեցինք արդեն պատգամավորներին հանցագործ դարձնել: Այսինքն՝ հիմա Ուկրաինայի պառլամենտի պատգամավորները պիտի բերդերում լինեին. Թումանյանին ”Շունն ու կատու”-ի պես ինչ ասես չկատարվեց: Սա ընտանիք է՝ անկախ նրանից, որ տարբեր հայացքներ ունեն և քննարկումների ժամանակ պատգամավորները կարող են փոխադարձ խոսքեր ասել միմյանց”,- ասաց նա և հավելեց, որ եթե դա խաթարում է նիստի բնականոն ընթացքը, պատժիչ միջոցներ կան՝ խոսափողի անջատում, նիստից հեռացում և այլն:

”Այսինքն եթե մեկը մյուսի փոխարեն քվեարկել է, զգուշացում է ստանում նախագահողի կողմից: Այստեղ չկա այնպիսի բան, որ մենք մտածենք, ԱԺ-ն որոշի, իրավապահ մարմինները դերը վերցնեն իրենց վրա, դատապարտեն, հանցագործ ճանաչեն, քրեական օրենսգիրք կիրառեն”,- ընդգծեց ԱԺ նախագահը: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ