20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Իմ ուշքը չի գնում զրկելու ձեզ ձայնի իրավունքից. Շարմազանով /վիդեո/

 ‘’Այն, ինչ այսօր Ազգային ժողովում քննարկվում է, չեմ կարծում, որ այստեղ կգտնվի պատգամավոր, որ դեմ է, որ ՀՀ օրենսդիր մարմնում լինի կարգ ու կանոն, կարգազանցության դեպքեր երբեք չգրանցվեն, աղմուկ չլինի, մեկը մյուսի տեղը չքվեարկի և առհասարակ լինի փոխադարձ հարգանք: Դա կլիներ իդեալական’’,-այսօր Ազգային ժողովում արտահերթ ելույթի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` խոսելով ‘’Ժառանգության’’ հեղինակած ԱԺ կանոնակարգի մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախագծից: Նշենք, որ Զարուհի Փոստանջյանը մեղադրել էր Շարմազանովին իրեն ձայնի իրավունքից անհիմն զրկելու մեջ:

‘’Այն, որ անթուլատրելի է, որ ՀՀ ԱԺ-ում խախտվի ԱԺ կանոնակարգ-օրենքը, դա փաստ է, բայց ինչքանով ենք մենք ազնիվ: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ որոշ մեր գործընկերներ առաջնորդվում են հին հունական հայտնի սկզբունքով’ ‘’ինչ-որ կարելի է Զևսին, չի կարելի եզին’’, այսինքն` քարտեր կարելի է վերցնել, պատգամավորներին թույլ չտալ իրականացնել բնականոն իրավունքը, կարելի է տեղից ընդհատել, գոռալ, ապա գալ, այս ամբիոնից 180 աստիճան շուռ տալ, ասել` նիստ վարողը  ձայնի իրավունքից ինձ զրկում է: Հարգելի գործընկերներ, եթե ձեզ թվում է, որ իմ ուշքը գնում է ձեզ ձայնի իրավունքից զրկելու, չարաչար սխալվում եք’’:

Շարմազանովն ընդգծեց, որ որևէ մեկին այս դահլիճում հաճելի չէ իր գործընկերոջը զրկել ձայնի իրավունքից: ‘’Բայց մեր դրության մեջ էլ մտեք, կա ԱԺ կանոնակարգ-օրենք’’,-ասաց նա` հավելելով, որ քառօրյայի առաջին օրը քննարկվում է օրակարգի հարցը ու բոլորը պատգամավոր են բացառապես օրակարգի մասին խոսել: ‘’Եթե օրակարգի մասին չեն խոսում` անկախ նրանից կլինի ընդդիմություն, իշխանություն, թե այլընտրանք, նիստ վարողը` կլինի Շարմազանովը, պարոն Սահակյանը, թե տիկին Նաղդալյանը, մենք պարտավոր ենք առաջնորդվել կանոնակարգ-օրենքով’’,-բացատրեց նա:

Վերջինս ընդգծեց` չի կարելի ամեն ինչ բարդել մեծամասնության ու նիստ վարողների վրա: Բացի այդ հայտնեց Փոստանջյանին, ով վեց ամիս բացակայել է, որ այդ ընթացքում ընդդիմության բոլոր խնդրանքները ցուցյ տալ լուստախտակի վրա արդյունքները, ընդունվել է: ‘’Եթե մեզ լսի մի մարդ, ով վերջին մեկ տարին Հայաստանում չի եղել ու միանգամից կլսի ձեր ելույթը` կասի այս Ազգային ժողովն այս ինչ է, օրենքները շըփթըփալով անցկացնում են: Ախր այդպես չէ, իրականությունն ինչու եք խեղաթյուրում’’:

Այսօրվա միջադեպի հետ կապված էլ ԱԺ փոխնախագահը կրկին հայտնեց` տեխնիկական խնդիր է եղել ընդամենը: ‘’Քննադատեք մեզ այնտեղ, որտեղ մենք թերանում ենք’’:

Շարունակությունը` տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ