Մշակույթի նախարարությունը ”չափազանց” զբաղված է/վիդեո/
‘’Աշխատանքները չեն ընթանում, բայց չի նշանակում, որ դադարեցվել են: Հարցեր կան, որոնք պետք է մշտապես լուծում ստանան, և հնարավոր չի Հայաստանի Հանրապետության 24225 հուշարձանի վրա զուգահեռ անընդհատ գործ անել’’ – Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը`անդրադառնալով Տավուշի մարզի Հարթավան գյուղի 13-րդ դարի Աստվածընկալ եկեղեցու շինարարությանը:
2009թ-ից վերանորոգվող Արագածոտնի մարզի Հարթավան գյուղի 13-րդ դարի Աստվածընկալ եկեղեցու շինարարությունը դադարեցվել է: Հիշեցնենք, որ Աստվածընկալի ճարտարապետ Սուրիկ Սարոյանը մտահոգ էր եկեղեցու ճակատագրով, քանի որ կատարված աշխատանքներն էլ վտանգված են:
Սրան ի պատասխան էլ մշակույթի փոխնախարը խնդրեց ճարտարապետին փոխանցենք նաեւ իր անհանգստությունը: ‘’Ճարտարապետին էլ փոխանցեք մեր անհանգստությունը, մենք էլ ենք անհանգստացած”,-զայրացած ասաց փոխնախարարը:
Չգիտենք՝ ինչու էր իրար խառնվել տիկին Սամուելյանը ու փորձում էր մեր հարցերի “տակից” դուրս գալ, սակայն չենք կարող տիկնոջը չհակադարձել.
-Հարգարժան Արեւ Սամուելյան, համամիտ ենք, շատ զբաղված եք, բայց հո վերականգնման կարիք ունեցող Հայաստանի 24225 հուշարձանները միանգամից չեն նորոգվում: Ու գոնե պետական ծրագրով նախատեսված նորոգվող եկեղեցիները պետք է չէ՞ ավարտին հասցնել:
Առավել մանրամասն` henaran.am-ի տեսանյութում: