Ընդդիմության ”խելքին չընկնի”. Բուռնաշի հորդորը
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում չցանկացավ անդրադառնալ Ոսկու շուկայի սեփականատիրոջ գործողություններին, փոխարենը քննադատեց լրագրողներին: ‘’Մարդկանց բողոքը լսվել է, մենք գիտենք` այդ բողոքը ինչի մասին է և փորձում ենք լուծել, ու լուծում ենք’’,-ասաց նա` խոսելով ‘’Շրջանառության հարկի մասին’’ օրենքում կատարվող փոփոխություններից, որոնց դեմ արդեն մի քանի օր է, առևտրականները պայքարում են:
‘’ Դուք ժամանակից շուտ ինչո՞ւ եք ուզում գրգռեք ժողովրդին, ժամանակից շուտ հանեք ոտի’’,-հարցրեց նա: Ապա պատգամավորը շեշտեց, որ ժողովուրդը չպիտի ընդդիմության ‘’խելքին ընկնի: ‘’Ընդդիմությունն է փողոց հանում մարդկանց, որը չի կարելի: Հանգիստ պտի նստեն իրանց տեղը, մինչև էս խնդրի լուծումը տան: Ընդդիմությունն էսօր ուզենա, ամբողջ ժողովրդին կհանի ոտի, ինչ ա ինքը նորից գա իշխանության, նորից թալանի ու վերջ‘’:
ՀՀԿ պատգամավորը կարծում է, որ օրենքում կատարված փոփոխությունները տեղին են, քանի որ առևտրականը պետք է ապրանքի փաստաթուղթն ունենա: Դիտարկմանը, որ խոշորները չեն տալիս, նա արձագանքեց, թե եթե չեն տալիս, պիտի պատժվեն: Հարցին, թե կառավարությունը գիտի խոշորների տեղը, Աղաբաբյանը պատասխանեց. ‘’Շատ էլ լավ գիտի, թող գտնի ու պատժի’’: