Երիտասարդ հանրապետականները ձեռք են բերում քաղաքագիտական նոր գիտելիքներ
_1414566950-300x189.jpg)
ՀՀԿ կենտրոն տարածքային երիտասարդական կազմակերպությունում տեղի ունեցավ <<Կուսակցություններ և գաղափարախոսություններ>> խորագիրը կրող դասընթացը: Միջոցառման կազմակերպիչները ՀՀԿ կենտրոն տարածքային երիտասարդական կազմակերպության գաղափարաքարոզչական և քաղաքական հանձնաժողովներն էին: Սեմինարին մասնակցում էին ՀՀԿ երիտասարդական կազմակերպության տարածքային կառույցների շուրջ 40 անդամ: Դասընթացի թեմաները բազմազան էին: Երիտասարդները հնարավորություն ունեցան ծանոթանալու գաղափարախոսությունների տեսակներին և կուսակցական համակարգերին, քաղաքական հոսանքներին և կուսակցությունների օրենսդրական կարգավորմանը: […]