06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթի շուրջ համաձայնության չեն գալիս. Ժողովուրդ

՛՛Ժողովուրդը՛՛ գրում է, որ իրենց տեղեկություններով՝ ոչ իշխանական եռյակի առաջնորդները չեն կարողանում համաձայնության գալ հաջորդ հանրահավաքում ՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթի շուրջ: ՛՛Ըստ պայմանավորվածության՝ հաջորդ հանրահավաքին հիմնական ելույթով պետք է հանդես գա հենց Րաֆֆի Հովհաննիսյանը: Սակայն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառույկանն ու ՀԱԿ կուսակցության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը նրա ելույթի հետ կապված մտավախություններ ունեն: Հաշվի առնելով […]

Մի ուխտագնացության պատմություն, կամ երբ սահմանապահ են վանքերը

Կեսօր էր, երբ հասանք սահմանամերձ Պրիվոլնոյե գյուղ: Ճանապարհին կային ռուսական գյուղեր, որտեղ ռուս բնակիչները հայ իրականության մեջ փորձում են իրենց ազգային դիմագիծը պահպանել: Գյուղերի անվանումները ևս ռուսաբույր էին: Առաջին անգամ էի այս տարածաշրջանում, և հետաքրքրությանս հետզհետե գումարվում էր տարօրինակ մտահոգություն: Մտքերս խառնվում էին իրար և հանգուցավորվում, երբ հայկականության կնիք ունեցող արժեքներն կարծես ակնհայտորեն «խլվում և […]

Մարդու խառնվածքը կախված է նրա ծնված տարվա եղանակից

Տարվա եղանակը, որի ընթացքում ծնվել է մարդը, ազդում է նրա տրամադրության եւ խառնվածքի վրա, տեղեկացնում է Eurek Alert-ը: Նման եզրահանգման են եկել Հունգարիայի գիտնականները: Պրոֆեսոր Քսենիա Գոնդը նշում է, որ այդ պնդումն ապացուցում են բիոքիմիական հետազոտությունները: Խնդիրն այն է, որ տարբեր հորմոններ տարվա տարբեր եղանակներին փոփոխվում են, եւ դրանց համադրումը ողջ կյանքի ընթացքում իր ազդեցությունն […]

Նոր աղանդ ՝ ծառուկյանապաշտ ու լևոնապաշտ /վիդեո/

՛՛Ես չեմ հասկանոմ ինչո՞ւ են լռում տղաները: Ես որպես ազատամարտիկ ազատ հոգու տեր եմ՛՛.-մեզ հետ զրույցում ասաց ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանը: Նրա դիտարկմամբ աջեր ու ձախեր չկան, կա միայն հայրենիք: ՛՛Եթե դու ժողովուրդ ես համալրում ու ժողովուրդ ես կանչում այնտեղ ու պահանջ ես դրել իշխանափոխության, դու պետք էլինես մի գաղափարի տեր՛՛,-նկատեց Մարգարյանը: Մարգարյանի հոգում ցավ կա, […]

Մարատ Բաշարովը դաժան ծեծի է ենթարկել կնոջը, կոտրել է նրա քիթը /ֆոտո/

Հայտնի դերասան Մարատ Բաշարովի ընտանիքում լուրջ սկանդալ է տեղի ունեցել: Ռուսական լրատվամիջոցների տվյալներով՝ օրերս, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, Բաշարովը ծեծել է կնոջը՝ դերասանուհի Եկատերինա Արխարովային եւ կոտրել նրա քիթը: Ըստ ԶԼՄ-ների տվյալների՝ Բաշարովը գլխով հարվածել է կնոջ քթին ու կիսամերկ նրան դուրս շպրտել տանից: Եկատերինան անմիջապես վերադարձել է իր տուն: Բաշարովի նախկին կինը՝ Էլիզավետա Կրուցկոն, […]

Աշոտյանի դպրոցներում չի պարտադրվում /վիդեո/

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հերքեց, որ նախարարության ենթակայությամբ գտնվող դպրոցներում պարտադրվում է գնելու “Արցախ-լոտո”-ն: Բայց նա չթաքցրեց, որ բարձրագույն ուսոuմնական հաստատություններում փակցվել են ազդագրերը, քանի որ դա հայրենավեր գոծ է:  Շարունակությունը տեսանյութում:

Սերժ Սարգսյանը մեկնելու է Հորդանան

Այցի շրջանակներում Հանրապետության Նախագահը հանդիպումներ կունենա Հորդանանի Թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմիի, վարչապետ Աբդալլահ ալ-Նուսուրի, Սենատի նախագահ Աբդել Ռաուֆ ալ-Ռավաբեհի եւ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ատեֆ Յուսեֆ Սալահ ալ-Տարաունայի հետ: Հայ-հորդանանյան բանակցությունների արդյունքներով նախատեսված է մի շարք ոլորտներում երկու երկրների միջեւ համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված փաստաթղթերի ստորագրում:

Աշակերտուհին սեռական բռնության է ենթարկվել մոր եւ նրա սիրեկանի կողմից

Վսեվոլոժսկում անչափահաս աղջիկը դարձել է սեփական մոր կողմից սեռական բռնության զոհ: Ոստիկանությանը հայտնի է դարձել, որ 38-ամյա կինն ու նրա 42-ամյա սիրեկանը սեռական բնույթի գործողություններ են կատարել կնոջ անչափահաս դստեր նկատմամբ: Պարզվել է, որ երկու տարի շարունակ զույգը բռնաբարելիս է եղել 13-ամյա աղջկան: Տղամարդն ու կինը ձերբակալվել են: Ոստկանությունը քրեական գործ է հարուցել դեպքի առթիվ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված