18 Մայիսի, Saturday, 2024
KFC

՛՛Իշխանափոխություն որևէ մեկը որևէ մեկին պարտադրել չի կարող՛՛

՛՛Իշխանափոխություն որևէ մեկը որևէ մեկին պարտադրել չի կարող, արտահերթ ընտրություններ չեն կարող որևէ մեկին պարտադրվել՛՛,-Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Դիտարկմանը, թե ճնշումների դեպքում չեն լինի արտահերթ ընտրություններ, նա արձագանքեց. ՛՛Ի՞նչ ճնշման մասին է խոսքը, ես չեմ տեսել մի քաղաքական գործիչ, որը մեկ այլ քաղաքական գործչի հանրահավաքի արդյունքում որոշի հրաժարական պահանջել՛՛:

 Հարցին, թե նույնիսկ ժողովրդի դեպքում, նա պատասխանեց. ՛՛Իսկ ժողովուրդ ասելով քանի՞ հոգի նկատի ունենք, ինչ-որ թիվ ասեք՛՛: Երբ օրիանակի համար ներկայացվեց ոստիկանության բերված թվերը, որ եռյակի հանրահավաքին մասնակցել է 16 000 մարդ, նախարարը պատասխանեց. ՛՛Ես խնդրում եմ բացեք ընտրությունների արդյունքները և ստուգեք՝ քանի ձայն է ստացել իշխանական կուսակցությունը՛՛:

Հարցին, որ եթե այդ թվին էլ գումարենք ԲՀԿ-ի պնդմամբ՝ իր 500 000-անոց էլեկտորատը, նախարարը պատասխանեց. ՛՛Կդառնա 516 000 և եթե գումարեք, և այդ բոլոր անձանց ապահովեք, որ լինեն հրապարակում, և պահանջեն բոլորը միասին իշխանափոխություն և եթե դուք ինձ համոզեք, որ այդ թիվն ավելի մեծ է, քան այն ձայների թիվը, որ ստացել է իշխող կուսակցությունը, այդ ժամանակ էլ ես կպատասխանեմ՛՛:

Հարցին, թե ինչպե՞ս է պատկերացնում կառավարության ղեկավարի խնամուն իշխանափոխութուն պահանջելիս, Դավիթ Հարությունյանը խնդրեց, որ հարց տվողը տրամաբանի, իսկ եթե չի տեղավորում նրա տրամաբանության մեջ, այդ դեպքում իրեն էլ նմանբովանդակ հարց չուղղի:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ