30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Այսքան թուղթ եք բերել, այնքան տարել. Ջհանգիրյանն անեկդոտ պատմեց

 ՛՛Արդարադատության նախարարությունը պիտի որակական ցուցանիշների վրա ուշադրություն դարձներ, դուք որ որպես որակական ցուցանիշ միայն նշեցիք, որ պատրաստվում եք հաջորդ տարի ավելացնել ազատազրկման մեջ դատապարատյալների զբաղվածությունը՛՛,-այսօր Ազգային ժողովում բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը՝ դիմելով Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին:

Պատգամավորը շեշտեց, որ երեկ ոստիկանության ներկայացուցիչը նշեց, որ ծանր ու առանձնապես ծանր հանցագործությունների թիվը մոտ երեսուն տոկոսով ավելացել է: ՛՛Մենք գնում ենք լիբերալիզացիայի, պրոբացիոն ծառայություն ենք ստեղծում, արդյոք կառավարությունը քննարկում է այս խնդիրը, սրա հետ կապված եթե երկրում աճել է ծանրն ու առանձնապես ծանրը, այն էլ հինգ տոկոս չէ, երեսուն տոկոս,  դա շատ վտանգավոր թիվ է, հիմա մենք ինչպես ենք փորձում պրոբացիոն ծառայության զուգակցումը ապահովել ազատազարկման ձևով պատիժ կրող անձանց թվի հետ՛՛,-հարցեց նա:

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը պատասխանեց, որ թվեր շատ կան, սակայն չի ուզում շատ ծանրաբեռնել: ՛՛Եթե խոսենք նախարարության հիմանական գործառույթներից մեկի՝ օրենսդրական բլոկի սպասարկման մասին մասին, մենք 10% աճ արձանագրում ենք՛՛: Նախարարը հայտնեց, որ այս պահի դրությամբ օրենքների 185 նախագիծ են ներկայացրևել, մի քանի հազար եզրակացություն են տվել իրավական ակտերի վերաբերյալ և այլն: Այս աճը նա պայմանավորեց նաև ՀՀ-ի՝ ԵՏՄ անդամակցության հետ:

Ինչ վերաբերում է հանցագործությունների ավելացմանն, ապա Հ. Մանուկյանն ասաց. ՛՛Միգուցե ձ փորձենք ձեր հարցադրման մեջ պատասխանը գտնել, որովհետև իրականում հենց պրոբացիոն ծառայության նպատակներից մեկն է, որ առաջին անգամ հանցագործություն կատարած անձանց սոցալիզացիան կազմակերպենք այնպես, որ թույլ չտանք նրանք հետագայում ծանր հանցագործությունների կատարման ուղին բռնենք: Իհարկե, կառավարությունը մտահոգված է այս խնդրով, ուզում ենք մեխանիզմներ փնտրել, դրանից մեկն էլ պրոբացիոն ծառայությունն է,  որը սակայն բոլոր խնդիրների լուծման միակ ճանապարհը չէ՛՛:

Ջհանգիրյանն արձագանքեց. ՛՛Հասկանում եմ, որ այս տարի բացի աշխատավարձերի ու էներգակիրների գների բարձրացումից այլ գումար հատկացված չէ նախարարությանը, բայց այդ գերատեսչությունների պահպանումը ինքնանպատակ չի կարող լինել: Անցյալ տարի ինչ-որ ոլորտներում եթե ինչ-որ մակարդակի աշխատանք է կատարվել, այս տարի պիտի փորձենք այդ մակարդակը բարձրացնել: Ես ուզում էի, որ այդ ցուցանիշները ներկայացնեք, ոչ թե այսքան թուղթ ենք բերել, տարել: Այսքան վարույթ եք ավարտել, ասում եք, բայց այդ վարույթների ավարտման արդյունքում խնդիր է առաջանում՝ ինչ է կատարվում, բնակչությունը ունեզրկվում է, ձեռնարկություններն ունեզրկվում, փակվում են չէ՞, իրենց վարույթների թիվն ավելանում է՛՛:

Նա հարցրեց, թե որն է սրա տնտեսական արդյունքը երկրի վրա. ՛՛Որ մեծ ապառատ ենք պահում ԴԱՀԿ-ի, որ մի հատ էլ հազար դրամ գանձելու համար հինգ հազար դրամ է տանում, այ սա պետք է ներկայացնեք: Մի հատ կոմունիստական թվերի անեկդոտ կա, պլենիումում  ելույթ են ունենում, ասում են՝ այս, այս չկա, ասում են՝ կաշխատենք շաբաթ օրը, կիրակի օրը: Ասում են՝ հլա ճշտեք այդ մարդն ով է, որ ուզում է  այդպես աշխատի, պարզվում է, որ կրեմատորիայի դիրեկտոր ա: Հիմա այս խնդիրը պետք է գնահատեք՛՛:

Նախարարն արձագանքեց, որ համաձայն է, սակայն նախարարության պահպահման շրջանակներում այդ հարցերը քննարկելը սխալ կլինի, իսկ այդ հարցերը կարելի է քննարկել լսումների ժամանակ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ