Հանկարծամահ եղած ուսանողը սրտի հետ կապված խնդիր ուներ

Երեւանի պետական համալսարանում քիչ առաջ ֆիզկուլտուրայի դասաժամին մահացել է ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Հայրապետյանը: Ինչպես Henaran.am-ին տեղեկացրեց համալսարանի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչություն պետ Կարեն Գրիգորյանը, ուսանողը վատ է զգացել ու մինչեւ բժիշկների գալը՝ մահացած է եղել: Ըստ նախնական տեղեկությունների ուսանողը սրտի հետ կապված խնդիրներ է ունեցել: