30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Որտե՞ղ փոշիացավ 8 միլիարդը. ԲՀԿ-ական պատգամավորը մանրամասնեց /վիդեո/

՛՛Գյուղատնտեսության բյուջեն նախորդ տարվա համեմատ, որը նախորդ տարի 15 միլիարդ  960 հազար դրամ էր հատկացված, այս տարի մի փոքր ավելին է մոտ 10-11 տոկոսով:Անցած տարվա բյուջեի քննարկումները մի մտահոգություն առաջացրեցին այն առումով, որ գյուղատնտեսության նախարարությունը հաշվետու եղավ՝ ընդամենը գյուղոլորտին հատկացված գումարների կեսի չափով: Ընդամենը 8 միլիարդի համար հաշվետվություն տվեցին, մնացած 8 միլիարդի համար հաշվետվություն չտվեց ասելով, որ դա իրեն չի վերաբերվում՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ գյուղատնտեսությանը պետբյուջեից տրամադրվող գումարների և դրանց իրացման խնդիրների մասով, մամլո ասուլիսի ժամանակ, ասաց՝  ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանը:

Խաչատրյանը մտահոգվում է, որ գյուղատնտեսական աջակցության ծրագրերը ամբողջությամբ չեն մտնում գյուղնախարարի անմիջական հսկողության տակ: Պատգամավորը հավաստում է, որ նման ձևով հնարավոր չէ գյուղատնտեսությունը զարգացնել:

՛՛Ինչի վառ վկայությունն էր նաև այս տարվա հաշվետվությունը, այն երկրորդ հատվածի համար, որը վերահսկիչ պալատը ներկայացրեց գյուղատնտեսության աջակցության ծրագրերը համարյա ամբողջությամբ պարզապես այդ միլիարդը փոշիացվել էր, ինչ-որ Մոզանբիկից էին մարդ բերել, ես չգիտեմ Տանզանիայից, որպիսի պատվաստում սովորեցնաեն Հայաստանին, ինչ-որ չներմուծված գառներ էին ներմուծվել և այլն….այսինքն 8 միլիարդը փոշիացվել էր՛՛:

Խաչատրյանի դիտարկմամբ, եթե գյուղաջակցության ծրագրերը ամբողջությամբ չվերահսկվեն նախարարի կողմից, ապա պատկերը կարող է կրկնվել:

Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ,  Վազգեն Սաֆարյանի դիտարկմամբ՝  գյուղատնտեսությունը մի ոլորտ է, որտեղ պետք է պետությունը լուրջ ներդրումներ  անի:

՛՛Այն գումարները, որոնք  հատկացվում են և գնում են սուբսիդավորմանը, անցյալ տարի եղել է 872 միլիոն դրամ, այս տարվա բյուջեով նախատեսվում է 1,1 միլիարդ  դրամ, այսինքն ավելացվել է: Բայց դա փաստորեն գնալու է բանկերից ստացված սուբսիդավորմանը՛՛,-նշեց Սաֆարյանը:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ