15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Հակամարտություն տերմինն այստեղ տեղին չէ. նախարար

 ՛՛Հակամարտություն տերմինն այստեղ այդքան էլ կիրառելի չէ, ուղղակի երկու գերատեսչություններ տարբեր  խնդիրների վերաբերյալ տարբեր կարծիքներ կարող են ունենալ նման դեպքեր շատ ունենք: Ես առանձնապես արտառոց բան չեմ տեսնում այստեղ՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը՝ ի պատասխան հարցին, թե ինչպես կմեկնաբանի ՀՀ դատախազության կողմից Քննչական կոմիտեի մի շարք աշխատակիցների նկատմամբ քրեական գործ հարուցելը:

Դիտարկմանը, որ Քննչական կոմիտեն մեկ ամիս չէր աշխատում և միանգամից նման գործեր է հարուցվում, նա արձագանքեց. ՛՛Ես դժվարանում եմ պատասխանել, որովհետև  քննչականի գործերով նախաքննություն է ընթանալու: Բնականաբար, կա նախաքննության գաղտնիք հասկացություն, և մեկնաբանություն անելը հիմա շատ անշնորհակալ գոր կլինի՛՛:

Հարցին, թե միգուցե դա անձնավորված է՝ հաշվի առնելով նախկին ու ներկա դատախազներ Աղվան Հովսեփյանի ու Գևորգ Կոստանյանի հակասությունները, նախարարը պատասխանեց, որ ենթադրություններով խոսել չի սիրում: Իսկ հարցին, թե քննչական կոմիտեն կարող է ավելի լավ ադրյունքներ ապահովել, Հ. Մանուկյանն ասաց. ՛՛Սա բիզնեսի խնդիր չէ, մրցակցություն չկա այստեղ, պետական  մարմիններից յուրաքանչյուրը պետք է իր գործն անի՛՛:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ