25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հ. Աբրահամյանի առաջին բյուջեն` Սոցիալական եւ իրատեսական

Վարչապետ Աբրահամյանն առաջին անգամ ՀՀ վարչապետի պաշտոնում ներկայացրել է ՀՀ պետական բյուջեի նախագիծը և այն որակել որպես «հստակ սոցիալական»: «Այս տարի ևս պետական բյուջեի նախագիծն ունի հստակ սոցիալական ուղղվածություն, որի մասին վկայում է այն հանգամանքը, որ 2015 թվականի բյուջետային ծախսերի ամբողջ ծավալի շուրջ կեսը (47.9 տոկոս) կազմում են սոցիալ-մշակութային բնագավառի ծախսերը, ընդ որում՝ միայն կրթության, սոցիալական պաշտպանության և առողջապահության ճյուղերում պետական ծախսերը 2015 թվականին կկազմեն շուրջ 596.5 մլրդ դրամ, որը գերազանցում է 2014 թվականի համադրելի մակարդակը 25.7 մլրդ դրամով»,- հայտարարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն  այսօր ՀՀ ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում մեկնարկած պետբյուջեի նախագծի քննարկումների ժամանակ:

2015 թ. պետական բյուջեի նախագիծի  ծախս առ ծախս ներկայացումը թողնելով  կառավարության անդամներին, ՀՀ վարչապետն անդրադարձել է միայն բյուջեի ընդհանուր նկարագրին, նախագիծը ձևավորող քաղաքական մոտեցումներին:

Բյուջեի նախագծով  այս տարի ևս  շարունակվելու է ֆինանսական աջակցության ցուցաբերումը ԼՂՀ-ին՝ համար նախագծով նախատեսվում է շուրջ 45.5 մլրդ դրամի միջպետական վարկի տրամադրում: 

Տնտեսական քաղաքականության հիմնական շեշտադրումները,  ՀՀ վարչապետն արել  է  երկու խումբ առանցքային ուղղությունների վրա. առաջին՝ գործարար միջավայրի բարելավում ու արտահանման զարգացում, և երկրորդ՝ հենքային ոլորտների զարգացում: «Տնտեսաիրավական հարաբերությունների կառուցումը պետք է ծառայի պետության նկատմամբ գործարարների վստահության ամրապնդմանը՝ որպես երկրում բարձր գործարար ակտիվության և կայուն ներդրումային հոսքերի ներգրավման երաշխիք: Մասնավոր հատվածի հետ գործընկերային հարաբերությունների կառուցման հենքը կլինի գործունեության հավասար պայմանների ապահովումն ու երաշխավորումը»,- շեշտել է Հովիկ Աբրահամյանը: Անդրադառնալով, խորհրդարանում քննարկվող «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծին՝ վարչապետն ընդգծել է, որ  կառավարության նպատակն է  պետության և տնտեսվարողի համար կիրառել միևնույն պայմանները և բացառել երկակի ստանդարտները: Պատգամավորներին հորդորելով հնարավորինս շուտ ընդունելով այս օրենքը՝ ՀՀ վարչապետը նշել է,- «Իրատեսական և հավասար պայմաններ ստեղծող: Այսինքն, մենք իրականացնում ենք այն իրատեսականորեն՝ հսկայական ծախսի բեռը փուլ առ փուլ բաժանում ենք երեք տարվա մեջ: Մենք իրականացնում ենք այն՝ հավասար պայմաններ ստեղծելով. նախ և առաջ ազատում ենք փոքր բիզնեսին: Արդյոք կունենա՞ այս քայլը հեղափոխական ազդեցություն 2015 թվականին: Չեմ կարծում: Արդյոք տեղի՞ն, իրատեսական, և ի վերջո, արդյունավետ քայլ է: Կասկած չունեմ:
Երկակի ստանդարտների բացառման և պետություն-տնտեսվարող հարաբերությունները հնարավորինս կանոնակարգելու և թափանցիկ աշխատելու ուղղությամբ ակտիվորեն շարունակելու ենք տեսչական բարեփոխումները: Իմ մոտեցումը շատ պարզ է՝ ինչքան քիչ ստուգող, այնքան լավ: Ինչքան կանոնակարգված և թափանցիկ լինեն ստուգումները՝ այնքան լավ»:

Չափազանց կարևոր է միջազգային հարթակներում Հայաստանի մրցակցային նկարագրի ներկայացման ու օտարերկրյա ներդրողների գրավման գործընթացը, որին ուղղված կառավարության մոտեցումների մասին, բնականաբար,  չէր կարող չխոսել հանրապետության վարչապետը և չանդրադառնալ ստվերի դեմ պայքարին ուղղված պետության թիվ մեկ ֆինանսական փաստաթղթում ամրագրված դրույթներին: <Մենք կախարդական փայտիկ չունենք, որ մեկ ակնթարթում տարիներով ձևավորված արատավոր պրակտիկան վերացնենք: Սակայն ունենք կամք և վճռականություն՝ քայլ առ քայլ, ոլորտ առ ոլորտ դա իրականացնելու: Մեր թիրախը խոշորն է, և մենք այստեղ նվազեցնելու ենք ստվերը: Հետևողականորեն: Համբերատար կերպով: Հաստատակամ: 
Արտաքին տնտեսական հարաբերությունների զարգացմանը միտված միջոցառումներն ուղղված կլինեն տնտեսության մրցունակության բարձրացմանը և համաշխարհային տնտեսությանն ինտեգրման խորացմանը>,-հայտարարել է վարչապետը:

 Պետության տնտեսության զարգացման համար կարևորագույն խթան համարվող և վարչապետի պաշտոնում նշանակման առաջին իսկ օրվանից հետևողականություն ցուցաբերվող հարցին՝ տեղական արտադրանքի արտահանման խնդիրներին անդրադառնալիս՝ Հովիկ Աբրահամյանն ասել է,- «Հենքային ոլորտների զարգացման տեսակետից կշարունակվի արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախանշված արտահանման ներուժ ունեցող հեռանկարային ճյուղերի արդեն իսկ հաստատված ոլորտային ռազմավարությունների իրականացման միջոցառումների ծրագրերի կատարումը: 
Մասնավորապես, կշարունակվեն ճշգրիտ ճարտարագիտության, կոնյակագործության, գինեգործության, դեղագործության ու բիոտեխնոլոգիաների, ոսկեգործության, ժամագործության ու ադամանդագործության, թեթև արդյունաբերության ոլորտների ծրագրերը, կմեկնարկի սննդի արտադրության ոլորտի զարգացման ռազմավարության իրականացման գործողությունների ծրագրի կատարումը»: 

Իսկ, միջազգային շուկաներին ինտեգրման ճանապարհը եկող տարվա պետական բյուջեի նախագծով ՀՀ կառավարությունն ամրագրել է Եվրամիության «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգ» արտոնյալ առևտրային ռեժիմից օգտվելու շարունակականությունն ապահովելու ուղղությամբ տարվող անհրաժեշտ միջոցառումների ձեռնարկմամբ, ինչպես նաև  ՀՀ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցության քայլերի արդյունավետ իրականացման ապահովման ուղղությամբ նախատեսվող առանցքային շեշտադրմամբ: 

 Լ.Մ.

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ