Առողջապահության նախարարը ծանոթացել է օրգանների փոխպատվաստման փորձին

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի և Բելառուսի առողջապահության նախարար Վասիլի Ժարկոյի Մինսկում կայացած հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցեր: Մասնավորապես` անդրադարձ կատարվեց դեղերի քաղաքականությանը և շրջանառությանը: Նշվեց, որ Բելառուսում լուրջ հաջողություններ են արձանագրվել փոխպատվաստման ոլորտում: Գերակա ուղղություններով հետագա համագործակցությունը խորացնելու նպատակով որոշում կայացվեց երկու երկրի փոխնախարարների ղեկավարությամբ ստեղծել մասնագիտական աշխատանքային խմբեր: Ծրագրվում է հետագայում կազմակերպել հայ-բելառուսական առողջապահական […]