11 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Հայ երաժշտության պատմության դասընթացներ ՀՀԿ-ականների համար

Ծաղկաձոր քաղաքում ավարտվեց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության և Երևանի Կոմիտասի 
անվան պետական կոնսերվատորիայի Ուսանողական խորհրդի կազմակերպած երիտասարդական եռօրյա հավաքը:

Հավաքը կրում էր “Հայ երաժշտության պատմության դասընթացներ խորագիրը”, որին 
մասնակցում էր շուրջ 50 երիտասարդ: Եռօրյա հավաքի ընթացքում իրականացվել են մշակութային, ինտելեկտուալ և ժամանցային բազմաթիվ Կոնսերվատորիայի բարձր կուրսեցիների կողմից անցկացվել են բաց դասեր, որոնք նվիրված էին հայ մեծանուն կոմպոզիտորներին, երաժշտագետներին, ինչպես նաև օպերային արվեստին և նրա զարգացմանը:

Ուսանողները դիտեցին հատվածներ օպերային ներկայացումներից հայ մեծանուն դերասանների 
կատարումներով և տեղի ունեցան անմիջական քննարկումներ:

“Ակնկալում ենք, որ երիտասարդները էլ ավելի շատ գիտելիքներ ձեռք կբերեն հայ երաժշտության 
վերաբերյալ, ինչն էլ, հուսով եմ, լավ կանդրադառնա հայ մշակույթի զարգացման վրա”,-նշեց ԵՊԿ ՈՒԽ նախագահ Խաչիկ Բեկյանը:

Ծրագրի վերջին օրը երիտասարդները այցելեցինԿեչառիսի վանական համալիր և ճոպանուղի:

ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ