08 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Առողջապահության նախարարը ծանոթացել է օրգանների փոխպատվաստման փորձին

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի և Բելառուսի առողջապահության նախարար Վասիլի  Ժարկոյի Մինսկում կայացած հանդիպման ընթացքում  քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն  ներկայացնող  բազմաթիվ հարցեր:

Մասնավորապես` անդրադարձ կատարվեց դեղերի քաղաքականությանը և շրջանառությանը: Նշվեց, որ Բելառուսում լուրջ հաջողություններ են արձանագրվել փոխպատվաստման ոլորտում:

Գերակա ուղղություններով հետագա համագործակցությունը խորացնելու նպատակով որոշում կայացվեց երկու երկրի փոխնախարարների ղեկավարությամբ ստեղծել մասնագիտական աշխատանքային խմբեր: Ծրագրվում է հետագայում կազմակերպել հայ-բելառուսական առողջապահական ֆորում:  

Արմեն Մուրադյանը հրավիրել է Վասիլի Ժորկոյին այցելել Երևան`ծանոթանալու մեր երկրի 
առողջապահական համակարգին:ՀՀ առողջապահության նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելեց փոխպատվաստման կենտրոն, շրջեց բոլոր բաժանմունքներով, ծանոթացավ վիրասրահների պայմաններին:  

Քննարկվեցին օրգանների փոխպատվաստման Բելառուսի ձեռք բերած հաջողությունները, կարևորագույն այս ոլորտի զարգացմանն ուղղված պետության կողմից իրականացվող մեծածավալ ծրագրերը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ