Էրդողանը պատասխանել է Սերժ Սարգսյանին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը անդրադարձել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգյանի ելույթին Ցեասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստի ժամանակ` ասելով, որ Թուրքիան շարունակելու է ընդդիմանալ բոլոր այն “քայլերին, որոնք փորձ կլինեն մանիպուլիացիայի ենթարկել Թուրքիային”, տեղեկացնում է Habarlar.Ru-ն:
Քալընը խոսել է նաեւ Էրդողանին ուղղված Սերժ Սարգսյանի պատասխան նամակին՝ նշելով, որ այն սազական չէր դիվանագետին:
Էրդողանի մամուլի խոսնակն ասել է նաեւ, որ Դարդանելի /Չանաքքալեի/ ճակատամարտի 100-ամյակին նվիրված միջոցառումները, միեւնույնն է, անցնելու են ամենաբարձր մակարդակով:
Հիշեցնենք, 2014 թ.-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Էրդողանին էր հանձնել Սերժ Սարգսյանի պաշտոնական հրավերը՝ ներկա գտնվելու 2015թ. ապրիլի 24-ին Երևանում կայանալիք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը, ինչին ի պատասխան` Էրդողանը Հայաստանի ղեկավարին հրավիրել էր ապրիլի 24-ին այցելել Թուրքիա ու մասնակցել Դարդանելի ճակատամարտի 100-ամյակին նվիրված միջոցառումներին: