06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Ավելի քան երբևէ սրվել է հայաստանցի-ղարաբաղցի ջրբաժանը. Հայկական ժամանակ

՛՛Հայկական ժամանակ՛՛ թերթը գրում է.

Բերձորի դեպքերից հետո ստեղծվել է իրավիճակ, որ դժվար է վերահսկողության տակ պահել:

 1. Մեծ հարված է հասցվել աշխարհին որպես ժողովրդավարական պետություն ներկայանալու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության երկար տարիների վաստակին:

 2. Ավելի քան երբևէ սրվել է հայաստանցի-ղարաբաղցի ջրբաժանը:

 3. Հայաստանցիների մեջ արդարացիորեն վախ է առաջացել Լեռնային Ղարաբաղ այցելոէթյուն կատարելու նկատմամբ, հայտնվել են մարդիկ, ովքեր սորտավորում են, թե ով իրավունք ունի մտնել Լեռնային Ղարաբաղ, ով ոչ:

 4. Խարխլվում է ԼՂՀ-ն որպես սեփական հայրենիք պաշտպանելու հայաստանցի զինվորների և նրանց ծնողների մոտիվացիան ու հավատը:

 Տեղի ունեցածի բացասական արդյունքների ցանկը կարելի է դեռ շարունակել: Հարց է առաջանում ո՞ւմ և ինչ վնաս պետք է հասցներ ավտոշարասյան խաղաղ պտույտը ԼՂՀ տարածքով:

Դժվար է պատկերացնել մի իրավիճակ, որ Ժիրայր Սեֆիլյանի գլխավորությամբ ավտոերթը կայանալու դեպքում իր ետևից ավելի բացասական բանի հանգեցներ, քան հանգեցրեց այն այդպես վայրենի կերպով ընդհատելը:

 Ընդ որում՝ իրենց գործողություններին հող նախապատրաստելու համար ԼՂՀ իշխանությունները լկտիաբար խաբել են նաև սեփական ժողովրդին նրանց էլ տրամադրելով հայաստանցիների դեմ: Ղարաբաղում ժողովրդի մեծամասնության կարծիքով, ավտոերթի նպատակը եղել է դժգոհությունն առ այն, թե ինչու են Հայաստանցի երիտասարդները ծառայության մեկնում Լեռնային Ղարաբաղ:

 Այսինքն որոշ ՛՛տաք գլուխներ՛՛ արեցին մի բան, որի հետևանքները դեռ երկար, շատ երկար դժվար է լինելու վերացնել:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ