06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Պաշտոնանկ կարվի. Ժողովուրդ

՛՛Ժողովուրդ՛՛ թերթը գրում է.

՛՛Ժողովուրդ՛՛-ի տեղեկություններով՝ ՀՀ ԱՆ՛՛Դատապարտյալների հիվանդանոց՛՛քրեակատարողական հիմնարկի պետ Արամ Խաչատրյանն առաջիկայում պաշտոնանկ կարվի: Ըստ նույն տեղեկությունների՝ պաշտոնանկության պատճառը նրա ղեկավարած ՔԿՀ-ում անցկացված ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումներն են:

՛՛Ժողովուրդ՛՛-ի հետ զրույցում ՔԿՀ-ի պետն ասաց, որ նման բան չկա: Հիշեցնենք, որ դեռևս 2012 թվականին ՀՀ արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը ծառայողական քննության ընթացքում ժամանակավորապես դադարեցրել էր Արամ Խաչատրյանի լիազորությունները: Նշված ՔԿՀ պետի պաշտոնակատար էր նշանակվել պետի տեղակալ Արտուշ Չոբանյանը: Ավելի ուշ Խաչատրյանը վերադարձավ իր պաշտոնին:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ