07 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Ո՞ւր են գնում ՀՅԴ-ից. Ժողովուրդ

՛՛Ժողովուրդ՛՛ թերթը գրում է.

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար, ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը երեկ ՛՛Ժողովուրդ՛՛-ի հետ զրույցում ասաց, որ իրենց կուսակցությունից դուրս եկողների վրա մի կազմակերպություն է ազդում, ինչի արդյունքում նրանք հեռանում են:

՛՛Կոնկրետ կա կազմակերպություն, որի անդամները պտտվում են Հայաստանի տարբեր շրջաններում, մարզերում, հանդիպում են այդ մարդկանց հետ ու փորձում են նրանց վրա ներազդել, սա զուտ այդ ներազդման արդյունքն է՛՛,-ասաց ԳՄ ներկայացուցիչը:

Այդ կազմակերպությունը թերեւս ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանի ղեկավարած ՛՛Հիմնադիր խորհրդարանն՛՛ է: Դա է վկայում նաեւ այն փաստը, որ ՀՅԴ-ն  ՛՛լքածները՛՛, որպես կանոն, այնուհետեւ հայտարարում են Հիմնադիր խորհրդարանին միանալու մասին:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ