09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արխիվ

Վրաստանում խորհրդարանական ընտրություններ են

Վրաստանում այսօր խորհրդարանական ընտրություններ են տեղի ունենում։ apsny.ge-ի փոխանցմամբ՝ ընտրատեղամասերը բացվել են առավոտյան 8։00-ին, առայժմ ամեն ինչ հանդարտ է ընթանում։ Խորհրդարանի 150 պատգամավորները ընտրվում են 4 տարի ժամկետով:Ընտրություններն անցկացվում են խառը համակարգով՝ 77 մարդ ընտրվում էհամամասնական կարգով, 73՝ մեծամասնական: Խորհրդարանում տեղ գրավելու հայտ են ներկայացրել 19 կուսակցություն և 6 ընտրական դաշինք: Նշենք նաեւ, որ այս անգամ, […]

Երևանն այսօր տոնում է իր 2798–ամյակը

Երևանն այսօր նշում է իր հիմնադրման 2798–րդ տարեդարձը։ «Էրեբունի-Երևան 2798» տոնակատարության այս տարվա կարգախոսն է՝ «Երևան, արևի քաղաք»։ Տոնակատարությունն այս տարի ավելի համեստ և զուսպ է լինելու: Տոնակատարությունների բյուջեն 65 մլն դրամ է, նախորդ տարվա միջոցառումների համար հատկացված բյուջեի ուղիղ կեսը: Այսօր  միջոցառումները հիմնականում լինելու են Երևանի փոքր կենտրոնում և Էրեբունի վարչական շրջանում։ Միջոցառումներն սկսվելու են առավոտյան ժամը 10:00-ից, […]

Գողացված փողերի համար պատասխան կտա՞ն

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը կարծում է՝ շատ մարդիկ պետք է պատասխան տան նախորդ կառավարությունում տեղի ունեցած բացթողումների ու  գողացված փողերի համար: «Բայց կարծում եմ՝ եթե անգամ բանը հասնի պատասխանատվության ենթարկելուն, ինչ-որ երկրորդական մարդիկ են ենթարկվելու պատասխանատվության.  այսինքն այն մարդիկ, ովքեր ոչինչ չեն որոշել ու հրաման կատարող են եղել: Ինչ-որ երկրորդական դեմքեր,  հնարավոր է, պատասխանապվության ենթարկվեն, այնպես, […]

Որոշումը կայացված է

«Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Հովհաննես Հովսեփյանի պաշտոնանկության և նրա փոխարեն «Գազպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանին նշանակելու քաղաքական որոշումներն այլևս կայացված են։ Ենթադրվում է, որ գալիք շաբաթվա ընթացքում Սերժ Սարգսյանի համապատասխան հրամանագրերն արդեն կհրապարակվեն։ Մեր տեղեկություններով՝այս կադրային փոփոխության մասին պաշտոնական հայտարարության ձգձգումը երկու պատճառ ունի: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նոր հրահանգ. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան այն մասին, որ ՀՀ-ում ԿԲ-ն հրահանգել է , որ նրանք սկսեն իրենց աշխատակիցներից կուտակային կենսաթոշակները գանձել: Հիշեցնենք, որ մասնավոր ընկերությունների՝ 1974 թվականից հետո ծնված աշխատակիցների համար կուտակային կենսաթոշակի պարտադիր լինելը պետք է սկսի գործել 2018 թվականի հուլիսի 1-ից: Սակայն, ինչպես երևում է, բանկիրների դեպքում որոշել են իրադարձությունները «ներքին կարգով» արագացնել, առավել […]

Անկարայում ահաբեկիչները պայթեցրել են իրենք իրենց

Թուրքական Անկարայում երկու ահաբեկիչ-մահապարտ պայթեցրել են իրենք իրենց։ Նրանք ցանկանում էին ականապատել մեքենան, սակայն ոստիկանները տեղեկացել են եւ փորձել ձերբակալել նրանց։ Հենց ձերբակալության պահին նրանք պայթեցրել են իրենք իրենց, հայտնում է թուրքական Anadolu-ն։ Առայժմ զոհերի եւ վիրավորների մասին տեղեկություններ չկան։

«Շոկոլադնի ատնաշենի». Ժամանակ

«Ժամանակ»–ի տեղեկություններով՝ նախկին վարդապետ Հովիկ Աբրահամյանը պաշտոնաթողությունից հետո ինտենսիվ շփումների մեջ է իր հետ պաշտոնանկ արված գրեթե բոլոր նախկին նախարարների և պաշտոնյաների հետ։ Հովիկ Աբրահամյանը անձամբ զանգահարում, հանդիպում է նրանց մտերմիկ միջավայրում, կերուխում կազմակերպում։ Արգամիչը հիշում է անգամ նրանց, ում հետ իր վարչապետության ժամանակ լավ հարաբերություն չի ունեցել։ Օրինակ՝ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի […]

Միակ լուծումը. ՀԺ

«ԱԺ ԲՀԿ-ական որոշ պատգամավորներ և կուսակցության այսպես կոչված վերնախավի մաս կազմող գործիչներ Գագիկ Ծառուկյանին քաղաքականություն վերադարձնելու գործընթաց են սկսել:Հիմնական պատճառն այն է,, որ Հովիկ Աբրահամյանը վարչապետի պաշտոնից հրաժարվելուց հետո դադարեցրել է կուսակցության ֆինանսավորումը: Կուսակցության ֆինանսական դրությունն այնքան է վատացել, որ սեպտեմբերի 18-ի և հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրությունները քիչ թե շատ անխափան կազմակերպելու համար Նաիրա Զոհրաբյանը […]

Գևորգ Կոստանյանի նոր պաշտոնը. Հրապարակ

«Չնայած լուրեր են շրջում, թե Վրաստանում ՀՀ դեսպանի պաշտոնն այնքան էլ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի սրտով չէ, եւ նա կնախընտրեր Ռուսաստանում ՀՀ դեսպանի պաշտոնը, սակայն երեկ տեղեկացանք, որ նրա ագրեմանն արդեն ուղարկվել է Վրաստանի իշխանություններին։ Եվ կարծում ենք՝ մոտ ապագայում կգա հաստատումը, ու Կոստանյանն առաջիկայում կփոխարինի այս պաշտոնում իրեն չարդարացրած Յուրի Վարդանյանին»: Մանրամասները` թերթի […]

Աղվան Հովսեփյա՞նն էլ. ՀԺ

«Քաղաքական և իրավապահ շրջանակներում համառ լուրեր են պտտվում, որ եկող շաբաթ Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը պաշտոնանկ է արվելու։ Այդ որոշումը կայացված է եղել վաղուց, սակայն հաշվի առնելով այս կիրակի Ապարանի Սուրբ Խաչ հուշահամալիրում նախատեսված միջոցառումը, պաշտոնանկությունը հետաձգվել է։ Բանն այն է, որ Երևան-Ապարան ճանապարհի վրա գտնվող երկաթյա հայտնի խաշի վրա այս կիրակի կտեղադրվի հերթական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ