26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Պետք է պատռենք դրանց դիմակը»

«Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթանում է Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 48-րդ լիագումար նստաշրջանը:
Երեկ իրավական և քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստի ընթացքում, երբ քննարկվող թեմայի խորագիրը վերաբերում էր կրոնական էքստրիմիզմին և տեռորիզմին` Ադրբեջանի պատվիրակ՝ ոմն Գուլիև, իր զեկույցում անդրադարձավ մեզ և մեղադրեց 25 տարի առաջ տեղի ունեցած ինչ-որ դեպքերի և 20% իրենց տարածքները, այսպես կոչված, «օկուպացնելու և տեռորիստական քաղաքականություն վարելու մեջ»:
Քանի որ իմ զեկույցը նախորդել էր ադրբեջանցի պատվիրակին, չէի կարող պատասխանել, հետևապես, նիստի նախագահողից առանձին կարգով ձայնի իրավունք պահանջեցի, բայց, քանի որ նախագահողը նույնպես ազգությամբ ազերի էր, գիտակցեց, որ պատասխանելու եմ Գուլիևի մեկնաբանություններին, ուստի, ինձ ձայնի իրավունք չտվեց:
Դա երեկ, բայց արդեն այսօր` մշակույթի, գիտության սոցիալական հարցերի հանձնաժողովի նիստին հաշվառվեցի, որպեսզի ներկայացնեմ Հայկական կողմի պատմական և իրավական փաստերն ու ազերու մերկապարանոց էժան ելույթի իրական էությունը:
Մասսայական` պատվիրակների և միջազգային ԶԼՄ ներկայացուցիչների աչքի առջև, ադրբեջանցի նախագահողն ակնհայտ կողմնակալ պահվածքով փորձեր արեց կասեցնելու իմ խոսքն ու սատար կանգնել իր հայրենակցին: Իրավիճակն այդ պահին կտրուկ սրվեց: Եթե հակադարձմանը չմիջամտեին միջազգային պատվիրակները, իրավիճակն անկանխատեսելի զարգացում կարող էր ստանալ:
Բարոյական ուղուց շեղված ազերիները չէին սպասում նման հակադարձման:
Միջազգային հանրության աչքի առջև պետք է պատռենք դրանց դիմակը:
Դա պետք է յուրաքանչյուր անգամ անել, ճիշտ պահին հակազդելով, առանց էմոցիաների և ներկայացնելով իրականությունը:
Ադրբեջանական արտաքին քաղաքականության ճեղքերը մեծանում են:
Առկա է սիրողական տեսագրությունը, որը շուտով ինձ մոտ կլինի»:

ՀՀ ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության քարտուղար
Վահե Էնֆիաջյանի ֆեյսբուքյան գրառումը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ