15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մեծ ներուժ ունեն ՀՀԿ-ի համար գալիք ընտրություններում գլխացավանք դառնալու

Մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ «Լուսավոր Հայաստանը» և «Քաղաքացիական պայմանագիրը» որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերել համագործակցության վերաբերյալ։ Թե կոնկրետ ինչ պայմանավորվածությունների մասին է խոսքը, հուսանք՝ պարզ կդառնա շատ շուտով, իսկ թե ինչի շուրջ է լինելու համագործակցությունը՝ հավանաբար և տրամաբանորեն, գալիք ընտրությունների շուրջ։
Նախ, եթե գալիք ընտրությունները փրկելու ցանկություն կա այս հասարակության մեջ, ապա այս երկու քաղաքական ուժերն անկախ իրենց թերություններից կամ նախկինում եղած անհամաձայնություններից՝ խելամտորեն կարող են որոշակի դրական արդյունք ապահովել ընտրություններում, միևնույն ժամանակ պետք է նշել անկեղծորեն, որ միայն այս երկու քաղաքական ուժերի համագործակցությամբ կհաջողվի միայն մասամբ դիմագրավել ՀՀԿ-ի ընտրակեղծարարություններին ոչ թե նրա համար, որ ՀՀԿ-ն է շատ ուժեղ, այլ «ընդդիմադիր» կոչվող և խորհրդարան մտնելու համար 5 տոկոս ձայն ստանալու համար իշխող կուսակցության հետ գործարքների մեջ մտած քաղաքական ուժերի աջակցության պատճառով։

Բոլոր դեպքերում այս ուժերն իրենց համագործակցությամբ մեծ ներուժ ունեն ՀՀԿ-ի համար գալիք ընտրություններում գլխացավանք դառնալու, երկրում քաղաքական օրակարգ թելադրելու։

Կարեն Համբարձումյանի Ֆեյսբուքյան գրառումը

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ