27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Շուտ մոռացանք ապրիլը»

«Շուտ մոռացանք Ապրիլը, շուտ մտանք ուրիշի Ընտանիքի մեջ՝ բռնություն փնտրելով այնտեղ, երբ քաղաքացու, մարդու մասին է պետք օրենքը մշակել, այլ ոչ՝ ընտանիքի, որպես վարորդ պաշտպանված չենք հաճախ( ու հաստատ ԱՆԿԱԽ ՍԵՌԻՑ), հստակ օրենք է պետք Երկիրն ԱՂՏՈՏՈՂՆԵՐԻ համար, դրսում, գետերում, ԲՆՈՒԹՅԱՆ մեջ ԱՂԲ թափողներին ՊԱՏԺԵԼ խստագույնս, թե չէ բան չի փոխվի…
օրենք է պետք մշակել ՄԱՐԴՈՒ՝ Անհատի համար, և որ ամենակարևորն է, ԿՐԹԵԼ մարդուն, կրթել քաղաքացուն, օրինակով ու համբերությամբ, համասեռ ու համանաման միջավայրում՝ առանց ագրեսիայի ու տրավմաների,
կարծես մեզ քիչ են զատել, անջատել իրարից, անջատել Ընտանիքից, պոկել հայոց եկեղեցուց, խլել հողերն ու երկիրը( ծովից ծով- ից մնացինք բռից բուռ), մենք մեր Երկիրը հանձնում ենք ներսից, մոռանալով պատմության էջերը, մոռանալով տարրական հարգանքն ու հանդուրժողականությունը՝ մեկս մյուսի նկատմամբ, օրենքը պիտի միացնի ու պաշտպանի ընտանիքը, ոչ թե պոկի, քայքայի ու Տրավմայի ենթարկի…
մանրացել ենք կավահողի աստիճան ու շաղ եկել, աշխարհի թոքերին ենք խանգարում արդեն, որովհետև մեր մի բուռն էլ է «ծանր» թվում… ու էդ մի բուռ հողի վրա, աշխարհի Քարն ունենալով մեր Երկրում, չենք ուզում ՄԻԱՍԻՆ «կառուցել» մեր ուզած երկիրը։ ՄԻԱՍԻՆ բառը աշխարհին պետք չի, դրա համար էլ հիանալի ձևով մեզ ԶԱՏՈՒՄ ԵՆ՝ Ձավարի նման հատիկ-հատիկ… էսպես մենք հաց չենք դառնա,,,
Օրենք հանեք բոլոր սոցկայքերում ՀԱՆԻՐԱՎԻ վատաբանող, վիրավորող ու սպառնացող անդեմների( լինեն իրական թե ֆեյք) դեմ՝ հանուն առողջ մարդկանց ու նրանց շահերի։ ԲԱՎ Է։
Հ.Գ. Հայաստանը՝ իր փոքր լինելով հանդերձ, աշխարհին մատակարարում է ՍԵՐՈՒՆԴ, և որ ամենակարևորն է՝ Ընտանիք( իր բոլոր խնդիրներով ու կիսատություններով հանդերձ…»:

Նազենի Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ