24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Վահան Շիրխանյանը չի կարողանում ոտքի վրա կանգնել.պաշտպանը մանրամասնում է /վիդեո/

« Պարոն Շիրխանյանը չի կարողանում ոտքի վրա կանգնել, իսկ նստելիս 20 րոպեից ավել չի կարողանում նստած մնալ, ինքը ուժեղ ցավեր ունի»,- այսօր՝ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացած «Զինված խմբի» գործով առաջին   նիստից հետո հայտարարեց պաշտպան Հայկ Ալումյանը:
Փաստաբանի փոխանցմամբ՝ պարզ չէ, թե ինչպես են հաջորդ դատական նիստին ապահովելու Վահան Շիրխանյանի ներկայությունը:  Հայկ Ալումյանը նշում է, որ ինքը չպետք է միջնորդություն ներկայացնի Վահան Շիրխանյանին պատգարակով բերելու համար:

«Քիչ թե շատ տրամաբանող մարդու համար հասկանալի է, որ եթե  մարդը չի կարողանում քայլերով գալ, չի կարողանում նստել, ուրեմն որպեսզի դատական նիստերի դահլիճում հայտնվի, անհրաժեշտ է պատգարակ: Եթե զգամ, որ մարդիկ դա էլ չեն հասկանում, դա էլ կմիջնորդեմ»,- ընդգծեց Հայկ Ալումյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ