09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արխիվ

Քաղաքաշինության նախարարությունը վերակազմավորվել է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի ՆՀ-1063 ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 85-րդ հոդվածի 6-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի […]

Հոկտեմբերի 8-ին Հայաստանում նշվում է տանկիստի օրը

Ժամանակակից Հայաստանի տանկային զորքերը ժառանգել են Հայկական ԽՍՀ-ի Զինված ուժերի կազմում ձեւավորված տանկային զորքերի ավանդույթները, փորձը, մասամբ՝ պարկը: 1991 թվականի սեպտեմբերին անկախություն ձեռք բերելուց հետո Հայաստանում սկսվում են տանկային զորքերի պլանային բարեփոխումները: 1992-ի հոկտեմբերի 8-ին արդեն Հայաստանի Զինված ուժերի տանկային զորքերի բարեփոխումներն ու ձեւավորումն ավարտվում է: Հայ տանկիստների շրջանում առավել հայտնի է Զրահատանկային զորքերի մարշալ […]

Նախագահն ընդունել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի գլխավորած պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի գլխավորած պատվիրակությանը, որը պաշտոնական այցով Երևան է ժամանել քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրերին մեր երկրում, նշելով, որ ուրախ է համայն հայության մայրաքաղաք Երևանում հյուրընկալելու Հայաստանի բարեկամներին, ովքեր ներկա են գտնվելու նաև Երևանի հիմնադրման 2798-ամյակին նվիրված տոնակատարություններին: «Անշուշտ, հաճելի է բարեկամների հետ […]

Հայ կինը ճանաչվել է Նյու-Ջերսիի տարվա լավագույն ուսուցիչ

Հայաստանից փախստական 46-ամյա կինը ճանաչվել է տարվա լավագույն ուսուցիչ ամերիկյան Նյու-Ջերսի նահանգում, հայտնում է  rusarminfo.ru-ն։ Արգինե Սաֆարին երաժշտության առաջին ուսուցչուհին է, ով  տարվա լավագույն ուսուցիչ է ճանաչվում՝ գիտության մեջ արած ներդրումների համար։ Արգինեն դասավանդում է Նյու-Ջերսիի Բերգենի դպրոցներից մեկում։

Երևան-Երասխավան գնացքի վրա քարեր են նետել

 Երեկ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին պատկանող Երևան–Երասխավան մարդատար գնացքում արտակարգ դեպք է գրանցվել․Երասխավան ուղևորվելիս, Երևանի մատույցներում՝ դեռ չհասած Նորագավիթի կանգառ, դրսից քաղաքացիներ են քարերով հարվածել գնացքին: Նետված քարերից մեկը կոտրել է գնացքի ապակին, մի քար էլ ընկել է գնացքի սրահ՝ բարեբախտաբար չվնասելով որևէ մեկին: Գնացքի անձնակազմն անմիջապես այդ մասին տեղեկացրել է ոստիկանությանը:

Փարիզի քաղաքապետը Ծիծեռնակաբերդում հարգել է Ցեղասպանության զոհերի հիշատակը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով Երևանում գտնվող Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն պաշտոնական պատվիրակության անդամների հետ քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի, քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանի և աշխատակազմի ներկայացուցիչների ու ավագանու անդամների ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին և ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ […]

ՀՀԿ-ական կդառնա՞

«Եթե անգամ քրեական տարրեը դուրս մղվեն ՀՀԿ-ի կառավարող օղակնբերից, արդյո՞ք դա նշանակում է, որ ՀՀԿ-ի վարած քաղաքականության մեջ նրանք դեր չեն խաղալու…  Քրեական տարրերը ՀՀԿ-ից լիովին դուրս կմղվեն միան այն դեպքում, եթե վերջիններս ենթարկվեն համապատասխան քրեական պատիժների», – Henaran.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Աղասի Ենոքյանը՝ անդրադառնալով այն տեղեկություններին, թե ՀՀԿ-ում  քաղաքական զտումներ են […]

Էջմիածինը տոնում է /ֆոտո/

Արդեն 2-րդ օրն է` տոնական տրամադրություններ են հայոց հոգեւոր մայրաքաղաք Էջմիածնում: Քաղաքը նշում է հիմնադրման 2701-ամյակը: Ի դեպ, հոկտեմբերի 8-ը Էջմիածնի տոնի բուն օրն է: Օրը խորհուրդ ունի: 405 թ. հենց հոկտեմբերի 8-ին, հայ գրերի գյուտն արած, Մեսրոպ Մաշտոցը մուտք գործեց Էջմիածին, ուր նրան խանդավառությամբ դիմավորեց ժողովուրդը` Սահակ Պարթեւ կաթողիկոսի եւ Վռամշապուհ արքայի գլխավորությամբ: Քաղաքապետ […]

Կարո Եղնուկյանը անժամկետ հացադուլ է հայտարարել

«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Կարող Եղնուկյանը երեկվանից անժամկետ հացադուլ է սկսել  քրեակատարողական հիմնարկում: Եղնուկյանը այս քայլին դիմել է նախօրեին դատարանի կողմից կայացրած որոշումից հետո: Նշենք, որ դատարանը մերժել է  «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Կարո Եղնուկյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը։ Եղնուկյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը հայտնել է, որ հիմնավորման տեքստը դատարանը դեռևս չի հրապարակել։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ