21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Հրազդանի, Տավուշի և Մեղրու ճանապարհներին մառախուղ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ դեկտեմբերի  2-ին՝ ժամը 12:30-ի դրությամբ, Հրազդանի, Ապարանի, Արագածի, Ստեփանավանի, Վայքի,  Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի և Մեղրու  ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Ջաջուռի և Քեթիի  լեռնանցքներում  տեղ- տեղ մերկասառույց է:

Հրազդանի, Տավուշի և Մեղրու  ճանապարհներին  մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մ:

Նշված ճանապարհներին սպասարկող ճանապարհաշինական ընկերություններն իրականացնում են շուրջօրյա հսկողություն և կատարում մաքրման ու աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել  բացառապես ձմեռային անվադողերով։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ